Բալթիմորի շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում քանդվել են մի քանի տներ: Այդ մասին հայտնել են տեղի հրշեջ ծառայության թվիթերյան էջում: Գրում է Gazeta.ru-ն։
Ծառայության տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավերվել են մի քանի տներ: Առնվազն հինգ մարդ փլատակների տակ է հայտնվել, որոնցից ոմանք երեխաներ են եղել: Փրկարարական աշխատանքների ժամանակ նրանցից երեքին արդեն հաջողվել է դուրս բերել փլատակների տակից։ Բժիշկները նրանց վիճակը կրիտիկական են համարում:
«Մեկ մարդ մահացել է տեղում», - հայտնել են շտապօգնության ծառայությունից:
Բացի այդ փրկարարներին հաջողվել է կապ հաստատել փլատակների տակ գտնվող մեկ այլ մարդու հետ: