f

Անկախ

Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել են արձակուրդից


Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել են արձակուրդից և օգոստոսի 7–ին ներկայացել աշխատանքի։ Մեր տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի արձակուրդի ժամկետն է լրացել, իսկ Արևիկ Պետրոսյանն ընդհատել է արձակուրդը և հետ վերադարձել։

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Ավելի ուշ՝ օգոստոսի 3–ին, Արևիկ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել էր, որ փոստով կամ որևէ այլ եղանակով չի ստացել իրեն ամենամյա արձա¬կուրդից հետ կան¬չելու կարգադրությունը։ Իսկ օգոստոսի 5–ին Հրայր Թովմասյանն էլ «Հետք»-ին էր հայտնել, որ չի ստացել Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը։

Նշենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով մեկնել էին արձակուրդի, ինչից հետո Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չեն ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Նման պայմաններում Աշոտ Խաչատրյանը որոշել էր հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։

Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահը՝ ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել, իսկ ՍԴ նախագահի կարգադրությունը չկատարելը կարող է համարվել Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախատում և Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են։ Հիշյալ դատավորները, սակայն պնդում են, որ Սահամանադրական փոփոխությունները կատարվել են օրենքի խախտմամբ և դեռևս հուլիսի սկզբին իրենց իրավունքների խախտման հետ կապված գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ։

Արևիկ Պետրոսյան Հրայր Թովմասյան Սահմանադրական դատարան Հայաստան արձակուրդ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին
Կհաղթի բանականությունը, թե շահը, ցույց կտա ժամանակը․ Անդրանիկ Իսպիրյան
BBC-ն հարցազրույց է վերցրել Ղարաբաղում սիրիացի վարձկանից
Հայկական կողմը 4 օրում խոցել է թշնամու գրեթե այնքան զրահատեխնիկա, որքան Արցախյան առաջին պատերազմում
ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղում արբիտրի դեր չի ստանձնում․ Դաշնության  խորհուրդ
ՊՆ-ն ադրբեջանական դիրքի գրավման տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում 23 զոհված զինծառայողները
Լավրովն ու Բորելը քննարկել են ԼՂ հակամարտության սրումը
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 8481 նոր դեպք  է հայտնաբերվել
Ռուսաստանը մտահոգություն  է հայտնել Լեռնային Ղարաբաղ վարձկանների տեղափոխման  կապակցությամբ
«Թուրքիան ունի խնդիր, որի լուծումը տարածաշրջանում հայկական գործոնը ֆիզիկապես վերացնելն է»․ Հարություն Մեսրոբյան
Համաշխարհային հանրությունը բացառիկ  համախմբված է ԼՂ հակամարտության հարցում․ Զախարովա
Տեսանյութ․հակառակորդը կորցրել է <<Սմերչ>> և <<Ուրագան>> տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ
Քաղաքագետ Թևան Պողոսյանի ճեպազրույցը Ստեփանակերտում. ուղիղ
Զախարովա. ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների համատեղ հանդիպում չի կայացել
Հակառակորդը չհասնելով հաջողության, փոխում է գործելաոճը. Հովհաննիսյան
Ռմբակոծության հետևանքով Մարտակերտում այսօր 3 քաղաքացիական անձ է զոհվել. Արցախի ՄԻՊ-ը կոչով է հանդես եկել
Իսրայելում Լեռնային Ղարաբաղի պատերազմի կեսերին Ադրբեջանին զենքի մատակարարման ուղղությամբ հասարակության ուշադրությունը գրավելու մասին
Մակրոնը Պուտինի և  Թրամփի հետ կքննարկի ԼՂ  հակամարտությունը  
Դեպի Արցախ օգնություն կազմակերպելու վերաբերյալ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության hայտարարությունը
Ռուսաստանը ուշադիր հետևում է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակին․ Պեսկով  
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել
«Դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և զորակցություն ենք հայտնում Արցախի եղբայրական ժողովրդին»․ Աբխազիայի վետերանների կազմակերպություն
Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում. ԱԺ նախագահ
Ավելին
Ավելին