f

Անկախ

«Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետեւանքները հաղթահարելու համար


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաեւ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու Բեյրութի հայ համայնքին:

«Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար եւ միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից: Որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներ, մենք կոչ ենք անում հումանիտար բոլոր կազմակերպություններին անել հնարավոր ամեն ինչ՝ Լիբանանին աջակցելու համար: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին՝ սատարելու Լիբանանի ողջ բնակչությանը, ինչպես նաեւ հայ համայնքին»,- հայտարարում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Լիբանանի Կարմիր խաչի եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի (NEF) միջոցով 100.000 ԱՄՆ դոլար մարդասիրական աջակցություն կտրամադրի պայթյունի անմիջական հետեւանքները մեղմելու համար: Միեւնույն ժամանակ «Ավրորայի» #AraratChallenge շարժումը 50.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար: 2020 թ. օգոստոսի 10-ից սկսած՝ առնվազն երկու ամիս #AraratChallenge  շարժումը կօգնի նաեւ միավորելու աշխարհի բոլոր հայերին՝ իրականացնելով դրամահավաք-հանգանակություն: Հավաքված միջոցները կուղղվեն Բեյրութի հայ համայնքի աջակցությանը: Ակնկալվում է, որ այս ջանքերը հնարավորություն կտան հանգանակել եւս 50.000 ԱՄՆ դոլար՝ աջակցելու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է՝ վերափոխելու հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության եւ մարդկային կյանքի։

Ավելին՝ www.AuroraPrize.com  

#AraratChallenge շարժում

#AraratChallenge համաշխարհային շարժումն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական շարժման ազդեցությունը Հայաստանում: Այն մեկնարկեց 2019 թ. հուլիսի 19-ին՝ խորհրդանշական արարողությամբ, որը տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Տեսաուղերձով ուղեկցվող շարժում-հանգանակությունն ընդլայնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ու ազդեցությունը՝ պայքարելու աղքատության դեմ, բարելավելու առողջապահությունը եւ կրթություն տրամադրելու կարիքի մեջ գտնվողներին:  

 

Ավրորա պայթյուն Բեյրութում Լիբանան նվիրատվություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ. Նրանք օգտվել են «Արտ-Լանչ»-ի սննդից
30 տարի առաջ այս օրը ստեղծվեց «ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ»,տեսանյութ
Երևանի Վարդավառի լճից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու դի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահի՝ ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարություններին
Ալիևը պատրաստվում է պատերազմի
Պայմանը հետեւյալն է՝ Ալիեւը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիեւին հարմար կերպով լուծում է Արցախի հարցը
Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. «Իմ քայլ»-ի պատգամավոր
Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes Vario-ն ու Mercedes C240-ը. կան վիրավորներ
Ալիևից իրենից է կարելի այդ ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից։
Մահացել է տաղանդավոր բժիշկ՝ այրվածքավբան Նորայր Դավիդյան
Կորոնավիրուսով վարակման 277 նոր դեպք մեկ օրում. մահացել է 2 մարդ
Կենսաթոշակների միջին չափը պաշտոնապես նվազում է: Նվազում է փոքր, բայց «կայուն» տեմպով
Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Ավելին
Ավելին