f

Անկախ

Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը


Կամերային երաժշտության ազգային կենտրոնը օգոստոսի 15-ին, ժամը 20։30 կներկայացնի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգի տեսագրությունը։ Համերգը կհեռարձակվի կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով։ Համերգին հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն։
Համերգի ծրագրում ներառված են Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակներ» և Ռիշար Գալիանոյի «Օպալե» կոնցերտ նվագախմբի և ակորդեոնի համար ստեղծագործությունները:

Կամերային նվագախումբը բազմիցս համագործակցել է աշխարհահռչակ վիրտուոզ ակորդեոնահարի հետ՝ ելույթ ունենալով նրա հետ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Իսկ «Տարվա եղանակները» համերգային ծրագիրը Գալիանոն ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում: 

Իտալական ծագումով ֆրանսիացի ակոնդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թ․: Դաշնամուր և ակորդեոն սկսել է նվագել  4 տարեկանից: Այնուհետև երաժշտական ուսումը շարունակել է Նիցցայի կոնսերվատորիայում, որտեղ ակոնդեոնին զուգահեռ ուսանել է նաև տրոմբոնի դասարանում:

Ուսմանը զուգահեռ մասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների, որտեղ հանդես է եկել Բախի, Չայկովսկու, Ռավելի Գերշվինի ստեղծագործությունների կատարմամբ: Գալիանոն երկու տարի անընդմեջ ակորդեոնահարների World Cup միջազգային մրցույթներում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 1968-ին արժանացել է երկրի նախագահական մրցանակին:

1973-ին Գալիանոն հարավային Ֆրանսիայից տեղափոխվում է Փարիզ և մի քանի տարի համագործակցում է Կլոդ Նուգարոյի նվագախմբի հետ` որպես դիրիժոր, գործիքավորող և կոմպոզիտոր:

Նա համագործակցել է այնպիսի հանրահայտ երգիչների հետ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սերժ Ռեջիանին, Ժյուլիետ Գրեկոն և այլք։ 1983-ին Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է Comedy France, որտեղ հանդես է գալիս որպես բանդոներնահար, այնուհետև` գործիքավորող և կոմպոզիտոր:

1991-ին Գալիանոն ստեղծում է «նոր մյուզետ» ոճը և այս ոճով Label Bleu ստուդիայում ձայնագրում է ալբոմ: 1993-ին Ջազի ակադեմիան Ռիչարդ Գալիանոյին ճանաչում է տարվա լավագույն ջազ երաժիշտ: Նույն տարում նա ձայնագրում է «Ճանապարհորդություն» ալբոմը, որը նույնպես ճանաչվում է որպես «Տարվա լավագույն ալբոմ»: 2010-ին Ռիչարդ Գալիանոն ստորագրեց բացառիկ պայմանագիր աշխարհահռչակ Deutsche Grammophon ընկերության հետ և նրա առաջին ալբոմը, որը նվիրված էր Բախի երաժշտությանը, թողարկումից անմիջապես հետո ավելի քան 40.000 օրինակով սպառվեց մեծ արագությամբ և դարձավ տարվա «Տարվա լավագույն դասական երաժշտության» ալբոմը:

 

Ռիշար Գալիանո Մշակութային շաբաթ Կամերային կենտրոն

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին