f

Անկախ

Հակակոռուպցիոն դատարան. իրական նպատակները. «Իմ Ձայնը» նախագիծ


Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:

Այն որ դատարանի ստեղծումը բյուջեի վրա հսկայակական գումարներ է նստելու, ըստ նախնական հաշվարկների 5.5 մլրդ դրամ, դա հարցի մի կողմն է, հարցի շատ ավելի կարևոր բաղադրիչն է դատարանի ստեղծման հիմնավորվածությունը և հնարավոր արդյունավետությունը։ Եթե ակնկալիքն այն է, որ հակակոռուպցիոն դատարանը նպաստելու է կոռուպցիայի նվազմանը, ապա պետք է հիասթափեցնեմ, մասնագիտացված դատարանները որևէ ազդեցություն չունեն կոռուպցիայի կրճատման հետ։ Հետևաբար սխալ ձևավորված կարծիքը, թե դատարանի ստեղծմամբ կկրճատվի կոռուպցիան չի համապատասխանում իրականությանը։

 

 

Նախագծի հիմնավորման մեջ բերվում են մասնագիտացված դատարան ստեղծելու երեք փաստարկ՝ արդյունավետություն, ամբողջականություն և մասնագիտացվածություն։ Ըստ նախագծի հեղինակների մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու անհրաժեշտության առաջնային գործոնը հանդիսանում է նմանատիպ դատարանների միջոցով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով արդարադատության բարձրացումը։ Եվ որպես դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության անկման պատճառ նշվում է տարբեր պատճառներով գործերի քննության ձգձգումը։ Թվում է թե նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգի նկատմամբ վստահության անկման հիմնական պատճառները։ Որպես հուշում ասենք, որ խնդիրներից առանցքայինը դատարանի անկախությունն է, և որ գործերի ձգձգվելը կարևոր, սակայն որոշիչ գործոն չէ վստահության հարցում։ Դատական ամբողջ համակարգին է բնորոշ գործերի ձգձգումը, և դատական բոլոր գործերով կա քննության որակի բարձրացման անհրաժեշտություն։ Ի՞նչ հիմքով է որոշվում, որ հատկապես կոռուպցիոն գործերն են կարևոր, և որ այդ ոլորտում գործերի քննության ավելի բարձր որակ է պահանջվում, քան մյուսներում։ Դատական համակարգի այս խնդիրը պետք է բոլոր ատյաններում լուծում ստանա։ Դատական իշխանությունը միասնական համակարգ է և ամբողջությամբ պետք ենթարկվի բարեփոխումների։

Հիմնավորման հաջորդ փաստարկն այն է, որ մասնագիտացված դատարաններ ստեղծելու միջոցով ձգտում են կոռուպցիայից և քաղաքական գործիչների ու ազդեցիկ շրջանակների անիրավաչափ ազդեցությունից զերծ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնել։ Տպավորությունն իհարկե, այլ է։ Գաղտնիք չէ, որ վերջին երկու տարվա ընթացքում անկախ դատական համակարգի վերաբերյալ իշխանությունների խոստումները զուտ հայտարարությունների տեսքով մնացին, ավելին բոլոր ուղղակի և անուղղակի միջոցներով ազդեցության լծակներ ստեղծեցին դատավորների նկատմամբ։ Եվ միայն առանձին դատավորներ շարունակեցին գործել մասնագիտական և մարդկային արժանապատվությամբ։ Մյուսները պարզապես հարմարվեցին խաղի այդ կանոններին։ Կա մտահոգություն, որ հակակոռուպցիոն դատարանը կլինի հենց այն օղակը, որը կոռուպցիոն գործերով անվերապահորեն կկատարի իշխանությունների կամքը։ Որո՞նք են երաշխիքները, որ նոր կազմավորված դատարանի նկատմամբ իշխանությունը չի ունենալու 100 տոկոսանոց ազդեցություն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդհանուր իրավասության դատարանների անկախության երաշխավորման համար որևէ քայլ չձեռնարկվեց։

Երրորդ փաստարկը վերաբերում է կոռուպցիոն գործերի քննության բարդությանը։ Ըստ հիմնավորման, բազմաթիվ կոռուպցիոն գործեր, մասնավորապես այնպիսինները, որոնք ներառում են բազմաթիվ ֆինանսական գործարքներ և տարաբնույթ սխեմաներ, շատ ավելի բարդ են դատավորների համար, քան սովորական քրեական գործերը։ Հետևաբար, նման գործերով մասնագիտացված դատարանի ստեղծումը կոչված է ոչ միայն բարելավել արդարադատության արդյունավետությունը, այլ նաև արդարադատության որակը և հիմնավորվածությունը։ Իհարկե կարող են լինել կոռուպցիոն գործեր, որոնք շատ բարդ են, բայց դրա համար ոչ թե մասնագիտացված դատարան է անհրաժեշտ, այլ մասնագիտացած դատավորներ։ Սակայն բարդ գործերին զուգահեռ, վերջին երկու տարվա ընթացքում որպես դարի կոռուպցիոն բացահայտումներ ներկայացվում են պահակների,դասախոսների, ուսուցիչների, բուժքույրերի չգրանցված աշխատավարձերը և տասը հազար դրամ կաշառքները։ Ինչպիսին է այս գործերի բարդությունը, հետևությունները թողնում ենք ձեզ։ Վերջին հաշվով կոռուպցիոն գործերը ևս քննվելու են նույն քրեական և քրեադատավարական օրենսդրության շրջանակներում։

Առավել, քան զավեշտալի է որպես օրինակ հիշատակվող հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ունեցող երկրների ցանկը՝ Աֆղանստան, Բանգլադեշ, Բոտստվանա, Բուլղարիա, Բուրունդի, Կամերուն, Խորվաթիա, Ինդոնեզիա, Քենիա, Մալայզիա, Մադագասկար, Մեքսիկա, Շրի Լանկա, Նեպալ, Պակիստան, Պաղեստին, Ֆիլիպիններ, Սենեգա, Սլովակիա, Ուկրաինա, Ուգանդա, Տանզանիա, Թաիլանդ եւ այլ։ Համեմատությունն անհավանական է թվում՝ Հայաստանը Աֆղանստանի, Պակիստանի, Պաղեստինի հետ նույն մակարդակում դիտարկելը ցույց է տալիս վերաբերմունքը մեր համակարգերի նկատմամբ։ Մեծ հաշվով՝ դրանք ցածր իրավագիտակցությամբ հասարակություններ ունեցող այն երկրներն են, որտեղ կա կոռուպցիայի բարձր մակարդակ և ցածր վստահություն իշխանությունների նկատմամբ։ Այս երկրները գնացել են հակակոռուպցիոն դատարան ստեղծելու ճանապարհով, որովհետև իրենց երկրներում կա կոռուպցիոն ճգնաժամ, անվստահություն իշխանությունների և դատական համակարգի նկատմամբ։

Հետևությունը մեկն է. իշխանությանն անհրաժեշտ է առանձին կառույց, որն անմռունչ կկատարի իշխանության ցուցումները կոռուպցիոն գործերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վիճահարույց օրենքով նախատեսված գործերով։

Մենք ունեինք այլ տարբերակ՝ գնալ դատաիրավական համակարգի՝ ավելի լավ մշակված գրագետ բարեփոխման, բայց դա ուներ մեկ նախապայման. որևէ պարագայում չէր կարելի սեփական քաղաքական շահերի համար օգտվել դատաիրավական համակարգի ծառայություններից։ Այդ պարագայում անհրաժեշտություն չէր առաջանա դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը լրացնել մասնագիտացված դատարանների ստեղծումով։ Այդ պարագայում անհրաժեշտություն չէր առաջանա իշխանության հանդեպ վստահության անկումը լրացնել մասնագիտացված դատարանների ստեղծումով։

«Իմ Ձայնը» նախագիծ

«ԻՄ Ձայնը» նախագիծ Հակակոռուպցիոն դատարան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ. Նրանք օգտվել են «Արտ-Լանչ»-ի սննդից
30 տարի առաջ այս օրը ստեղծվեց «ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ»,տեսանյութ
Երևանի Վարդավառի լճից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու դի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահի՝ ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարություններին
Ալիևը պատրաստվում է պատերազմի
Պայմանը հետեւյալն է՝ Ալիեւը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիեւին հարմար կերպով լուծում է Արցախի հարցը
Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. «Իմ քայլ»-ի պատգամավոր
Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes Vario-ն ու Mercedes C240-ը. կան վիրավորներ
Ալիևից իրենից է կարելի այդ ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից։
Մահացել է տաղանդավոր բժիշկ՝ այրվածքավբան Նորայր Դավիդյան
Կորոնավիրուսով վարակման 277 նոր դեպք մեկ օրում. մահացել է 2 մարդ
Կենսաթոշակների միջին չափը պաշտոնապես նվազում է: Նվազում է փոքր, բայց «կայուն» տեմպով
Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Ավելին
Ավելին