f

Անկախ

Հաշվի առնելով լիբանանյան հասարակության էթնոդավանական առանձնահատկությունները` ճիշտ էր հումանիտար օգնության հասցեատիրոջ չմասնավորեցումը․ արաբագետ


Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․ 

«Քննարկումների տարբեր ձևաչափերում դեպի Լիբանան հայկական հումանիտար օգնությունը հասցնելու նպատակով բարձրաստիճան պատվիրակության մեկնումին դեմ եմ արտահայտվել։ Որպես հիմնավորում՝ նշել եմ, որ քաղաքական իրավիճակն այդ երկրում խիստ անկայուն է, ինչպես նաև՝ տևական ժամանակ երկրին պատուհասած բազմաշերտ ճգնաժամում, նաև Բեյրութի պայթյուններում հանրությունը հենց երկրի իշխանություններին է մեղադրում։ 


Հետևաբար ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի մեկնումը Լիբանան, նրա դիմավորումը, հանդիպումները, բանակցությունները լիբանանցի գործընկերների հետ հազիվ թե միանշանակ ընդունվեր այդ երկրի հասարակության կողմից։ Այսինքն՝ «Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը բարեկամ Լիբանանի ժողովրդի հետ է» ուղերձը իրականացված ձևաչափում՝ ոլորտային պատասխանատուների գործուղման համատեքստում, թերևս ամենաճիշտն էր։ Նախօրեին այդ երկրի կառավարության հրաժարականն էլ տեսակետիս հավելյալ հավաստումն է։ 


Հաշվի առնելով լիբանանյան հասարակության էթնոդավանական առանձնահատկությունները` ճիշտ էր նաև հումանիտար օգնության հասցեատիրոջ չմասնավորեցումը` ասենք հայ համայնքի առաջնայնության կարևորմամբ, որն, անշուշտ, արվում է արդեն հայկական պատվիրակության այցի համատեքստում։


Ինչ վերաբերում է Ֆրանսիայի, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ այլ գերտերությունների հետ անհամաչափ համեմատություններին, ապա տվյալ դեպքում հարկ է ընդգծել ընդամենը Ֆրանսիայի պատմական դերը դեռևս Օսմանյան կայսրության, ապա մանդատային պատմափուլերում Լիբանանի ժողովրդի, հատկապես քրիստոնեական համայնքների համար։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշված ավանդույթների կրողն է, և Ֆրանսիայից, նրա նախագահից ակնկալիքներ ունի հենց լիբանանցի ժողովուրդը՝ չկենտրոնանալով այցի քաղաքական նրբությունների վրա»։

Քննարկումների տարբեր ձևաչափերում դեպի #Լիբանան հայկական հումանիտար օգնությունը հասցնելու նպատակով բարձրաստիճան...

Posted by Armen Petrosyan on Tuesday, 11 August 2020

Լիբանան Արմեն Պետրոսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Միջազգային վերլուծականներում այսօր կարմիր թելով զարգացնում են Արցախի՝ որպես Երրորդ Համաշխարհայինի պատերազմի բեմ թեզը
Հայաստանում չի գործում Tik-Tok-ը
Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-ները համակարգում է լիբիական փորձով թուրք գեներալը. կիպրական աղբյուր. Razm.info (լուսանկար)
Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին
Կհաղթի բանականությունը, թե շահը, ցույց կտա ժամանակը․ Անդրանիկ Իսպիրյան
BBC-ն հարցազրույց է վերցրել Ղարաբաղում սիրիացի վարձկանից
Հայկական կողմը 4 օրում խոցել է թշնամու գրեթե այնքան զրահատեխնիկա, որքան Արցախյան առաջին պատերազմում
ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղում արբիտրի դեր չի ստանձնում․ Դաշնության  խորհուրդ
ՊՆ-ն ադրբեջանական դիրքի գրավման տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում 23 զոհված զինծառայողները
Լավրովն ու Բորելը քննարկել են ԼՂ հակամարտության սրումը
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 8481 նոր դեպք  է հայտնաբերվել
Ռուսաստանը մտահոգություն  է հայտնել Լեռնային Ղարաբաղ վարձկանների տեղափոխման  կապակցությամբ
«Թուրքիան ունի խնդիր, որի լուծումը տարածաշրջանում հայկական գործոնը ֆիզիկապես վերացնելն է»․ Հարություն Մեսրոբյան
Համաշխարհային հանրությունը բացառիկ  համախմբված է ԼՂ հակամարտության հարցում․ Զախարովա
Տեսանյութ․հակառակորդը կորցրել է <<Սմերչ>> և <<Ուրագան>> տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ
Քաղաքագետ Թևան Պողոսյանի ճեպազրույցը Ստեփանակերտում. ուղիղ
Զախարովա. ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների համատեղ հանդիպում չի կայացել
Հակառակորդը չհասնելով հաջողության, փոխում է գործելաոճը. Հովհաննիսյան
Ռմբակոծության հետևանքով Մարտակերտում այսօր 3 քաղաքացիական անձ է զոհվել. Արցախի ՄԻՊ-ը կոչով է հանդես եկել
Իսրայելում Լեռնային Ղարաբաղի պատերազմի կեսերին Ադրբեջանին զենքի մատակարարման ուղղությամբ հասարակության ուշադրությունը գրավելու մասին
Մակրոնը Պուտինի և  Թրամփի հետ կքննարկի ԼՂ  հակամարտությունը  
Դեպի Արցախ օգնություն կազմակերպելու վերաբերյալ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության hայտարարությունը
Ռուսաստանը ուշադիր հետևում է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակին․ Պեսկով  
Ավելին
Ավելին