Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան հայտնել է երկրի հարավարևմտյան մասում գտնվող ֆերմերային տնտեսություններում խիստ ախտածին H5N8 թռչնագրիպի վիրուսի մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Երկրի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ Բադեն-Վյուրթեմբերգ շրջանի Բրեցֆելդ քաղաքում թռչունները սատկել են: 69 թռչուններից 44-ը գոմաղբի մեջ սատկած են հայտնաբերվել:
Հունվարին նախարարությունը հայտնել էր, որ Բրանդենբուրգի վայրի թռչունների մոտ հաստատվել է H5N8 թռչնագրիպի վարակման դեպքը: