Ինձ «դուր» եկավ վարչապետի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանի շտապելու վերաբերյալ նիկոլականնների մեղադրանքին՝ վարչապետը չի շտապել, ասել է խոսնակը (https://www.aravot.am/2020/08/11/1128853/): Ինձ «դուր» եկավ նաև իշխանական թևի արձագանքը՝ Փաշինյանի շնորհավորանքը բխում էր ՀՀ պետական շահերից: Իսկ հիմա հարցը՝ երբ Փաշինյանը ՀԱՊԿ-ի ԳՔ Խաչատուրովի նկատմամբ քրգործ հարուցելու հրահանգ էր տալիս՝այդ ժամանակ ինչո՞ւ չէր մտահոգվում ՀՀ պետական շահերով: Թե՞ Լուկաշենկոյի վերընտրվելն ավելի կարևոր էր մեզ համար այդ շահերի տեսանկյունից, քան ՀԱՊԿ-ի, այսինքն՝ «ռուսական ՆԱՏՕ-ի» ԳՔ-ին «փակելու» հանձնարարություն տալով՝ ՌԴ ողջ ղեկավարությանը վիրավորելը: