Տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2020/2021 թթ. մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը, որից հետո պարզ դարձան հայկական թիմերի մրցակիցները:
«Նոայի» մրցակիցն է լինելու ղազախական «Կայրաթը», որտեղ հանդես է գալիս Կամո Հովհաննիսյանը: «Ալաշկերտը» ուժերն է չափելու մակեդոնական «Ռենովա» ակումբի հետ: «Շիրակի» մրցակիցը ռումինական «Ստյաուան» է: