f

Անկախ

Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմները և հայ երիտհեղափոխականները․ մաս I


Այն, ինչ այսօր կատարվում է Միացյալ Նահանգներում, շատերի համար անհասկանալի է: Երբ Ամերիկայի քաղաքապետերն ու ոստիկանները ծնկի են գալիս ըստ էության ռեցեդիվիստ խեղճ Ֆլոյդի աճյունի առջև, երբ սևերի իրավունքների համար շարժումներում ավելի շատ սպիտակներ են մասնակցում, քան սևեր, այդ թվում ֆեմինիստներ ու ԼԳՏԲ շարժման ակտիվիստներ, մարդիկ սկսում են չհասկանալ, թե ինչ է կատարվում, առավել ևս, որ պետական իսթեբլիշմենթի մի զգալի հատվածն այդ ամենին աջակցում է:

Ի՞նչ է այդ ամենը նշանակում և ո՞ւր է գնում Միացյալ Նահանգները, ավելին, ո՞ւր է գնում Արևմտյան քաղաքակրթությունը: Հենց այնպես նման շարժումներ չեն լինում, որին մասնակցեն հոծ բազմություններ: Այստեղ պետք է լինի փիլիսոփայական ու աշխարհայացքային ինչ-որ պրոյեկտ, ինչ-որ պատկերացումներ:

Արևմտյան մշակույթը միշտ հիմնավորվել է և զարգացման ամեն մի փուլ ունեցել է իր փիլիսոփայական, տնտեսագիտական դպրոցները, որոնք փորձել են իմաստավորել ընթացող պրոցեսները։ Ավելին, շատ դեպքերում հենց իրենք էին նման պրոցեսներ նախաձեռնում՝ «հնարում»: Սա ակնհայտորեն «զարգացման» մի նոր փուլ է, որն ունի հեղինակներ ու համալսարանական շրջանակների ինտելեկտուալ աջակցություն։ Փորձենք այս ամենից գլուխ հանել կամ, ավելի ճիշտ, սկսել մի խոսակցություն, որը պետք է իր շարունակությունն ունենա հանրային քննարկումների տեսքով։ Մեր նպատակն է հասկանալ հայ «հեղափոխականների» կրթական ու քաղաքակրթական «ռեֆորմների» փիլիսոփայական ակունքները։

Առանց այս ամենը հասկանալու՝ հնարավոր չի լինի հասկանալ այսօրվա հայ «հեղափոխականների» մի զգալի հատվածի տրամաբանությունն իրենց կրթական «ռեֆորմներին», օրենսդրական քաղաքականությանը։

Նեոմարքսիզմ. Ֆրանկֆուրտյան դպրոց

Մեզանից շատերը համոզված են, որ մարքսիզմն ու կոմունիզմը Սովետական Միության փլուզումից հետո պարտված են և կապիտալիզմը վերջնականապես հաղթել է մարքսիզմին։ Նման կերպ ժամանակին շատերն էին մտածում, սակայն այն, ինչ այսօր կատարվում է ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում, եթե խորանանք իրերի դրության մեջ, իրականում հակառակն է ցույց տալիս։ Մարքսիզմը, իր հետագա փիլիսոփայական ու տնտեսագիտական տարատեսական ճյուղավորումներով կարծես թե հաղթում է նախկին «կապիտալիստական ճամբարի» երկրներում ու որքան էլ զավեշտալի չի լինի, հանդիպում է դիմադրության նախկին «կոմունիստական ճամբարի» երկրներում։ Սակայն Արևմուտքում նեոմարքսիզմը սերտաճելով սեքսուլ հեղափոխությանը՝ ֆեմինիզմի, ԼԳՏԲ շարժումների տեսքով, ինչպես նաև սևերի իրավունքների համար շարժումների հետ, հետաքրքիր դրսևորումներ է ստացել։

«Ֆրանկֆուրտյան դպրոցը» պայմանական անվանում է, որը միավորում է համաշխարհային հռչակ ստացած նեոմարքսիստ փիլիսոփաների, հոգեբանների ու սոցիոլոգների՝ Թեոդոր Ադորնո, Մաքս Հորկխմայմեր, Հերբերտ Մարկուզե, Էրիխ Ֆրոմ, Վալտեր Բենյամին, Լեո Լևենտալ, Ֆրանց Նեյման, Ֆրիդրիխ Փոլակ, Յուրգեն Հաբերմաս և այլոք։ Իրենք հռչակավոր անուններ են, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից փիլիսոփայական ու քաղաքական միտքը։ Այդ մարդիկ այս կամ այն ժամանակ կապված են եղել Մայնի Ֆրանկֆուրտի Սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հետ։ Հետագայում նրանց զգալի մասը տեղափոխվել է ԱՄՆ ու այնտեղ շարունակել գործունեությունը։

Նրանք շատ ինքնատիպ գիտնականներ էին, սակայն նրանց միավորում էր այն համոզմունքը, որ բուրժուական դասակարգային հասարակությունը վերածվել է տոտալիտար համակարգի, որտեղ բանվոր դասակարգը կորպորացվել է կապիտալիստական համակարգին, բանվորները վերածվել են սպառողների։ Այդ համակարգում մարդկանց հիմարացնում են ինֆորմացիոն դաշտի միջոցով, ապահովում են ապրելու համար անհրաժեշտ նվազագույնով և հեղափոխական շարժման հիմքը դառնում են ինտելեկտուալներն ու կյանքից դուրս մնացածները։

Պարզ է, որ ինտելեկտուալ շրջանակները կենտրոնանում են համալսարաններում, և պատահական չէ, որ ԱՄՆ և Եվրոպայի համալսարանական շրջանակներում շատ են ձախ հայացքներ ունեցողները։ Շարժման «զինվորներն» են «կյանքից մերժվածները»՝ ԼԳՏԲ անձինք, միգրանտները, սևերը, ճնշված կանայք և այլն։ Հիշենք այս ցուցակը, դա մեզ պետք է գալու հոդվածի հաջորդ մասում։

Ֆրանկֆուրտյան դպրոցի գիտնականների ազդեցությունն ահռելի է ժամանակակից ինտելեկտուալ և քաղաքական շրջանակների համար։ Ինչի է պետք հեղափոխությունը «ճնշվածների» ու համոզմունքով մարքսիստների համար, հասկանալի է, սակայն ինչի՞ են պետք այդ շարժումները «ճնշողների»՝ կապիտալիստական աշխարհի առաջատար դեմքերի համար, արդեն ավելի բարդ է հասկանալ։ Կփորձենք դա էլ հասկանալ։

Մարքսի տեսությունը պայմանականորեն բաժանենք երկու հատվածի՝ կապիտալիզմի ուսումնասիրություն և հեղափոխությունների հնարավոր տարբերակները։ Երկրորդ մասը, հեղափոխության տեսությունը ու բովանդակությունը պարբերաբար ռևիզիայի է ենթարկվում։

Ժամանակակից նեոմարքսիստները «ձեռք են քաշել» բանվոր դասակարգից և նոր ճնշվածներ են որոնում, այդ թվում նաև հոգեվերլուծության միջոցով՝ մարքսիզմը միավորելով ֆրեյդիզմի հետ։

Հաջորդ հատվածում կքննարկենք սեքսուալ հեղափոխության՝ «մարմնի ազատագրման» նշանակությունը նեոմարքսիստական հեղափախական տեսությունների համար, որը թևածում է ժամանակակից աշխարհում, նաև՝ Հայաստանում։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան սեքսուալ հեղափոխություն ԱՄՆ Նեոմարքսիզմ Աշխարհում Ֆրանկֆուրտյան դպրոց

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին