Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան քառորդ եզրափակչի հանդիպումները:
Դոնեցկի «Շախտյորը» մրցելով «Բազելի» հետ առավելության հասավ 4:1 հաշվով: «Շախտյորը» նվաճեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի Միլանի «Ինտերի» հետ:
Օրվա մյուս խաղում «Սևիլիան» հաղթեց անգլիական «Վուվերհեմփթոնին» և կիսաեզրափակչում ուժերը կչափի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ
«Շախտյոր» - «Բազել»՝ 4:1
Ժունիոր Մորաես, 2, Թայսոն, 22, Ալան Պատրիկ, 75, Տետե, 88 - Ռիկի վան Վոլֆսվինկել, 90+3
«Վուլվերհեմփթոն» - «Սևիլիա»՝ 0:1
Լուկաս Օկամպոս, 88