Քաբուլի մարշալ Ֆահիմի անվան ազգային պաշտպանության համալսարանի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը;
Այդ մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին: Վերջին տվյալներով՝ զոհերի թվում երեք զինվորական և երկու քաղաքացիական անձ կա:
Նշվում է մահապարտ ահաբեկչի իրականացրած հարձակման հետևանքով նաև 12 մարդ է վիրավորվել: Տեղեղեկությունը հաստատել են Աֆղանստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչները:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Քաբուլում ՝ ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկին պատկանող ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մեկ մարդ էր զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել: