f

Անկախ

Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան


2020 թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 131 հոդված, որոնցից 45-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 85-ը՝ չեզոք։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկել։
Լրատվականները նշում են, որ Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը առանձնատուն է ձեռք բերել․ «Մեկը գրել էր զուտ Աննա Հակոբյանի եղբայրը, այսինքն՝ Փաշինյանի աներձագը լինելու հետևանքով ԱԺ պատգամավոր դարձած Հրաչյա Հակոբյանին վերագրվող 25 հազար դոլարանոց ձորաղբյուրյան առանձնատան մասին (անշուշտ, հայերենի կանոններով պիտի գրեի՝ «շնորհիվ», բայց նման պատգամավոր ունենալը տեղով «հետևանք» է, որ կա)»։
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եւ, ըստ լրատվականների, անհավանական խոստովանություն արել. «Այսօր իմ ամուսինն իրականացնում է այն եւ փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 95 թվականին մեր զրույցների ժամանակ, ինչպիսի երկրի մասին գրել է ամեն հոդվածում ամեն օր, տասնյակ տարիներ, եւ հիմա քայլ առ քայլ իրականացնում է, այլ հարց, որ մի բան ավելի արագ է լինում, մի բան ավելի դանդաղ»։ Հրապարակման մեջ ասված է նաև, որ սա ոչ թե վատ, այլ սարսափելի հայտարարություն է: Փատորեն այն քաոսը, որն այսօր տիրում է մեր երկրում ու ժողովրդի կյանքում պետության ղեկավարի երազանքն է եղել եւ դեռ շարունակելու է ի կատար ածել: Օրինակ նրա երազանքն է եղել կրթության տխրահռչակ, ապազգային չափորոշիչները, որոնք կարծես թե գրվել են ոչ թե Հայաստանում, այլ մեր դարավոր հակառակորդների ձեռքում՝ Թուրքայում, Ադրբեջանում:
Մամուլում նշվում է, որ Արսեն Թորոսյանը շուտով հեռացվելու է նախարարի պաշտոնից։ Ըստ մամուլի՝ Առողջապահության նախարարի երկու հավանական թեկնածու կա։ Առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն է, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և նրա եղբայրը, իսկ երկրորդը հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, որը Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Հիմա Սիփանն ամեն ինչ անում է Մելիք-Նուբարյանին նախարար դարձնելու Աննա Հակոբյանի պլանները ձախողելու համար։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի դեպքերին, գրել է․ «Իշխանական պատգամավոր Վահագն Թեւոսյանը ասում է․ «Իմ անձնական վերաբերմունքը Ամուլսարի խնդրի շուրջ որոշակիորեն տարբերվում է այն վերաբերմունքից, որը ես՝ որպես պաշտոնատար անձ, պարտավոր եմ որդեգրել՝ իմ գործունեության ընթացքում։ Ես կարող եմ անձնական կարծիք ունենալ տարբեր երեւույթների մասին, բայց որպես պաշտոնատար անձ՝ պարտավոր եմ հետեւողական լինել, որպեսզի ցանկացած պրոցես ընթանա իրավական նորմերի շրջանակում՝ պարտադիր կերպով, որովհետեւ դա մշակույթ է, որը պարտավոր ենք փոխանցել»: Նման դիրքորոշումների ականատես ենք լինում նաեւ իշխանական այլ շրջանակներից, մասնավորապես համանման կարծիք էր արտահայտել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում։ Հարգելի պատգամավորին եւ մյուսներին տեղեկացնենք, որ նրա եւ նրա գործընկերների անձնական կարծիքները այն նախընտրական դրույթներն են, որի շնորհիվ իրենք «կպցրին» իրենց 70%-ը։ Այժմ նրանք ոչ թե կարող են ազատորեն արտահայտել այս կարծիքը, այլ պարտավոր են, ավելին՝ նրանք պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի այդ կարծիքը դառնա իրականություն»։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

Հայաստան Մեդիա պաշտպան Աննա Հակոբյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի գործողությունները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը. ՄԻՊ
Մեր գործընկերների կողմից կա լիակատար փոխըմբռնում, որ պետք է նախ լարվածությունը նվազեցնել. ԱԳՆ խոսնակ
Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարեւոր է հաղթել նաեւ տեղեկատվական ճակատում. Հայաստանի ժուռնալիստների միության կոչը
Ադրբեջանն այս ամենը պլանավորել էր մանրակրկիտ. հնարավոր չէ մեկ ժամում հակահարձակման օպերացիա պլանավորել. ՊՆ
Լավրովն ու Մնացականյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում
Եղել են հարվածներ նաեւ Վարդենիսի ուղղությամբ, բայց դրանք եղել են ոչ այդքան ինտենսիվ. Արծրուն Հովհաննիսյան
Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք. ՀՀԿ-ն համերաշխության եւ միասնության կոչ է անում
Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել
Վրաստանի նախագահը խաղաղության կոչ է արել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Ծառուկյանը՝ կալանավայրից
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի քարտուղարություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Ի՞նչ սահմանափակումներ կարող են գործել ռազմական դրության դեպքում
Լիտվայի և Լատվիայի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար. Պարգև Սրբազան
Հայկական կողմից 4-5 դիրքի կորուստ կա և վերականգնման հնարավորություն. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հակառակորդի գրոհող զինտեխնիկան ոչնչացվում է. ՀՀ ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել
Զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, ինչպես նաեւ Ստեփանակերտում. ՊՆ
Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ. Մեր կողմից կան որոշակի կորուստներ, դրանք չնչին են. ՊՆ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը
Դաշնակցության հարյուրավոր կամավորներ հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ (լուսանկար)
Սամվել Բաբայանը հայտնեց տասը զինծառայողի զոհվելու մասին
Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաները,տեսանյութ
Անկարան հայտարարել է Արցախի դեմ Բաքվի ագրեսիան սատարելու մասին
Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը /ուղիղ/
Ավելին
Ավելին