f

Անկախ

Իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հրահրել է զանգվածային անկարգություններ՝ խոչընդոտելով սփյուռքահայ ներդրողի գործունեությանը. ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. փաստաբան


Իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, մեր խորին համոզմամբ, հրահրել է զանգվածային անկարգություններ՝ խոչընդոտելով սփյուռքահայ ներդրողի գործունեությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ հայտնելով, որ նշվածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: 

«Գործարար Արա Տագեսյանը 2 տարի առաջ՝ 2018 թվականին, որոշեց նաև ՀՀ-ում իր բիզնեսը սկսել՝ գյուղատնտեսությամբ զբաղվել: Գնեց 200 հեկտար հողատարածք և հրավիրեց տարբեր մասնագետների, որ այդտեղ գործունեություն սկսի: Ի զարմանս մեզ՝ հանդիպեցինք այնպիսի խոչընդոտների, որոնք սպասելի չէին: Մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ պարզվել է, որ գյուղացիները դժգոհում են, քանի որ տարածքը նախկինում եղել է արոտավայր»,-ներկայացրեց նա՝ նշելով, թե երբ գյուղացիները պահանջել են չեղարկել սեփականաշնորհումը, ներդրողը խոստացել է յուրաքանչյուր ընտանիքի 1-ական հեկտար հողատարածք անվճար տրամադրել:

Փաստաբանի խոսքով, սակայն, գյուղացիներին հրահրել են, և վերջիններս չեն ընդունել առաջարկը: Ըստ Հայրապետյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը որոշել է ինքնուրույն լուծել հարցը, հրավիրել է լրատվամիջոց ու մի հասարակական կազմակերպության ներկայացուցչի և հայտարարել, որ գործարարը չի օգտագործելու այդ հողատարածքը:

«Այլևս սպառված են բոլոր հնարավոր միջոցները, երկու տարի պայքարել ենք, բոլոր ատյաններում բարձրաձայնել ենք, ուղղակի իրավապահ մարմինների չաշխատելու, Դատախազության, Ոստիկանության  անգործության, ինչպես նաև իշխանավոր պատգամավորի կողմից միջամտելու արդյունքում մենք հայտնվել ենք այնպիսի դիրքում, որ երկու տարի որևէ գործունեություն չի իրականացվել»,-ասաց փաստաբանը:թ

Տիգրան Հայրապետյան Ռուստամ Բաքոյան Արա Տագեսյանը բիզնես

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին