f

Անկախ

ՊՊԾ գնդի գործով սպանության մեջ մեղադրվողներից մեկին 21 տարվա ազատազրկում, մյուսին` ցմահ, Պավել Մանուկյանին` 9, իսկ Վարուժան Ավետիսյանին` 8.9 տարվա ազատազրկում. հրապարակվեց մեղադրական ճառը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, ընթանում էր «Սասնա ծռեր» զինված խմբի տասը անդամի գործով դատական նիստը: Այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական դատավճիռը:

Մեղադրողը պահանջեց Պավել Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Սեդրակ Նազարյանին` 9 տարվա, Էդվարդ Գրիգորյանին և Արեգ Կյուրեղյանին 8 տարի 6 ամսվա, Մխիթար Ավետիսյանին և Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամսվա ազատազրկման, Արմեն Բիլյանին` 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին` ցմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով:

Մեղադրող կողմը նշեց, որ գործողություները պլանավորված են եղել և բացի այդ, հիմնավորվել է, որ խմբի անդամները սպանել են ոստիկաններ Արթուր Վանոյանին, Գագիկ Մկրտչյանին, Յուրի Տեփանոսյանին։

Նշենք, որ խմբի բոլոր անդամները, բացառությամբ երկուսի, ազատության մեջ են հայտնվել 2018-ի մայիսյան իրադարձություններից հետո: Շարունակում են կալանավորված մնալ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, ովքեր մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:

Սասնա ծռեր խումբ ՊՊԾ մեղադրանք Դատական նիստ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի գործողությունները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը. ՄԻՊ
Մեր գործընկերների կողմից կա լիակատար փոխըմբռնում, որ պետք է նախ լարվածությունը նվազեցնել. ԱԳՆ խոսնակ
Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարեւոր է հաղթել նաեւ տեղեկատվական ճակատում. Հայաստանի ժուռնալիստների միության կոչը
Ադրբեջանն այս ամենը պլանավորել էր մանրակրկիտ. հնարավոր չէ մեկ ժամում հակահարձակման օպերացիա պլանավորել. ՊՆ
Լավրովն ու Մնացականյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում
Եղել են հարվածներ նաեւ Վարդենիսի ուղղությամբ, բայց դրանք եղել են ոչ այդքան ինտենսիվ. Արծրուն Հովհաննիսյան
Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք. ՀՀԿ-ն համերաշխության եւ միասնության կոչ է անում
Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել
Վրաստանի նախագահը խաղաղության կոչ է արել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Ծառուկյանը՝ կալանավայրից
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի քարտուղարություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Ի՞նչ սահմանափակումներ կարող են գործել ռազմական դրության դեպքում
Լիտվայի և Լատվիայի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար. Պարգև Սրբազան
Հայկական կողմից 4-5 դիրքի կորուստ կա և վերականգնման հնարավորություն. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հակառակորդի գրոհող զինտեխնիկան ոչնչացվում է. ՀՀ ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել
Զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, ինչպես նաեւ Ստեփանակերտում. ՊՆ
Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ. Մեր կողմից կան որոշակի կորուստներ, դրանք չնչին են. ՊՆ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը
Դաշնակցության հարյուրավոր կամավորներ հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ (լուսանկար)
Սամվել Բաբայանը հայտնեց տասը զինծառայողի զոհվելու մասին
Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաները,տեսանյութ
Անկարան հայտարարել է Արցախի դեմ Բաքվի ագրեսիան սատարելու մասին
Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը /ուղիղ/
Ավելին
Ավելին