f

Անկախ

Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի հաշտության պայմանագրի միջազգային ազդեցությունը. 10 կուսակցությունների հայտարարությունը


Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության 10կուսակցություններ միասնական հայտարարություն են տարածել:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«2020 թվականի օգոստոսի 10-ին լրացավ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։

1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակիցների և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, իսկ Թուրքիային՝ իբրև Աշխարհամարտում պարտված կողմի, պարտադրում էր ճանաչել իրենից անկախացող պետությունները և հարևանների հետ ճշտել նոր սահմանները։

Սևրի պայմանագիրը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում և Բալկաններում հարատև խաղաղության հաստատմանը միտված աշխարհաքաղաքական բնույթի հույժ կարևոր փաստաթուղթ է։ Թեև աշխարհաքաղաքական հետագա զարգացումները հնարավորություն չտվեցին Սևրի պայմանագիրը ստորագրող պետություններին վավերացնել այն, այնուամենայնիվ այդ պայմանագիրը իրավաքաղաքական կամքի բյուրեղացման հիմք դարձավ բազմաթիվ պետությունների անկախության և միջպետական սահմանների որոշակիացման համար։ Հետևաբար գործ ունենք մի պայմանագրի հետ, որը գործադրվել է մասնակի՝ հիմնականում չկիրառվելով Հայաստանի մասով:

Պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածը, ի թիվս այլնի, առավել համապարփակ է անդրադառնում Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանին։

Փաստենք, որ միջազգային մանդատով և իրավարարությամբ օժտված ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը նույն թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի Մեծ կնիքով հաստատեց Հայաստան-Թուրքիա սահմանագիծը և իր որոշումը հանձնեց պայմանագիրը ստորագրած պետություններին։

Հատկանշական է, որ Թուրքիայի նույնիսկ այսօրվա քաղաքական վարքը, որը հանգեցնում է միջազգային հարաբերությունների ապակայունացման և իրեն հարակից տարածաշրջաններում ռազմաքաղաքական լարվածության, մեծապես պայմանավորված է Սևրի պայմանագրի՝ նաև Հայաստանին վերաբերող դրույթների չկատարմամբ։

Հետևաբար Թուրքիայի՝ օրեցօր ավելի ագրեսիվ և անկանխատեսելի դարձող ռազմաքաղաքական ապակայունացնող գործողությունների հետնապատկերի վրա, նույնիսկ մեկ դար անց արդիական են մնում ազգերի տարածաշրջանային արդար համակեցության սկզբունքները, արտահայտված Սևրի պայմանագում, որպես մոլորակի այս հատվածում հարատև արդար խաղաղության հաստատման, ազգերի և պետությունների իրավահավասար զարգացման գրավական։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարևորում է Սևրի պայմանագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում՝ ընդգծում ենք.

1) Սևրի պայմանագիրը միայն պատմական փաստ չէ։ Այն այսօր էլ գոյություն ունեցող (կամ իրավահաջորդ) պետությունների միջև կնքված միջազգային պայմանագիր է, որի ուժի մեջ մտնելը և գործադրումը  կասեցվել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով։

2) Սևրի պայմանագրի շուրջ միջազգային քննարկումները պետք է խթանվեն Հայաստանի Հանրապետության և պայմանագրի կողմ հանդիսացող պետությունների ակադեմիական հանրույթների կողմից, իսկ քաղաքական շրջանակները պետք է ցուցեն դրա կարևորությունն արդեն արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների շրջանակներում։

3) Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև չկա մեկ այլ բազմակողմ միջազգային ճանաչում ստացած պայմանագիր, որն իրավաչափ կերպով լուծում է երկու պետությունների սահմանային հարցը։

4) Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ անհրաժեշտ է հանդես բերել քաղաքական նախաձեռնողականություն` ի ցույց դնելով.

միջազգային հարաբերություններում Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ դրսևորած թշնամական քաղաքականությունը,

Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը,

Թուրքիայի իշխանությունների մեղսակցությամբ՝ հայկական պատմամշակութային ժառանգության արդեն մեկ դարից ավել տևող հետևողական յուրացումը և ոչնչացումը,

Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ագրեսիվ ռազմաքաղաքական աջակցությունը, Ղարաբաղյան հիմնախնդրում նրա ներգրավման ապակառուցողական փորձերը, որոնք հաճախ ուղեկցվում են պատերազմական սպառնալիքներով,

Թուրքիայի կողմից հարևան անխտիր բոլոր տարածաշրջանների ապակայունացումը,

Թուրքիայում մարդու իրավունքների, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը, ինչն արժանանում է պետական հովանավորչության,

Թուրքական իշխանությունների մոտեցումների անհամատեղելիությունն արդի քաղաքական գործընթացներին և մարդկության դիմակայած մարտահրավերներին։

5) Անհրաժեշտ է, որ Սևրի պայմանագիրը ստորագրած միջազգային իրավունքի ներկայումս գոյություն ունեցող սուբյեկտները, ինչպես նաև նրանք, որոնց սուբյեկտայնությունը պայմանավորվել է պայմանագրով, դիրքորոշում հայտնեն համաձայնագրում ամրագրված պետությունների քաղաքական ու իրավական կամքի կարևորության, ազգերի արդար համակեցության և դրա բացակայության պայմաններում խնդիրների արդիականության վերաբերյալ։

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս,

կարևորում ենք Սևրի հաշտության պայմանագրի պատմական, քաղաքական և իրավական առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու հետագա զարգացման գործում,

անհրաժեշտություն ենք համարում Սևրի հաշտության պայմանագրի հնարավոր միջազգային ազդեցությունն արդիականացնելու գործընթացը,

հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարևորություն ունեցող այս գործընթացին,

կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։

Ստորագրող կուսակցություններ՝

Ազատություն կուսակցություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Ազգային ժողովրդավարական միություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Բարգավաճ Հայաստան կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Երկիր Ծիրանի կուսակցություն

Հայրենիք կուսակցություն

Ժառանգություն կուսակցություն

Մեկ Հայաստան կուսակցություն»:

 

Սևրի պայմանագիր հայտարարություն կուսակցություն

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին