«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանին երկրի համար ամենամեծ քաղաքական և տնտեսական սպառնալիք է համարում: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ի միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները։ Գրում է Gazeta.ru-ն;
Հարցման արդյունքների համաձայն ՝ Վրաստանի քաղաքացիների 82% -ն այդպես է կարծում:
Նշվում է, որ քաղաքացիների 62% -ը ԱՄՆ-ին անվանել է Վրաստանի ամենամոտ տնտեսական և քաղաքական գործընկեր:
Հարցումն անցկացվել է հունիսի 4-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, հարցմանը մասնակցել են 1500 քաղաքացիներ Վրաստանի ամբողջ տարածքից, սխալի սահմանը կարող է լինել 2,5%: