f

Անկախ

Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմներն և հայ երիտհեղափոխականները․ մաս II


Հերբերտ Մարկուզեն․ «ՀուԶանք ու Զանգ»

2019-ի հուլիսին «Հանրապետության Հրապարակի» մետրոյի կայարանի շատրվանների մոտ մեծ սկանդալ էր տեղի ունեցել։ Կրթության նախարարությունը 2,7 միլիոն դրամ էր տրամադրել նորարարական արվեստի ներկայացման համար, ինչը տապալվեց «ավանդական» մշակույթի պահապանների կողմից։ Հանրությունն այդպես էլ չհասկացավ, թե դա ի՞նչ էր ու ինչո՞ւ էր կրթության նախարարությունը դա ֆանանսավորել, այսինքն պետական քաղաքականության համար կարևոր համարել։

«ՀուԶանք ու Զանգ»-ը մարդու բնազդների ազատագրմանը նվիրված ներկայացում էր, ըստ երևույթին՝ Հերբերտ Մարկուզեի նշանավոր «Էրոսը և քաղաքակրթությունը» աշխատությունից ազդված, որի կարգախոսը հայ ակտիվիստների լեզվամտածողությամբ կարելի է ներկայացնել այսպես՝ «Ես եմ տերն իմ մարմնի»:

Մարկուզեն ու սեքսուալ հեղափոխությունը

Հերբերտ Մարկուզեն (1898-1979թթ.) «Ֆրանկֆուրտյան դպրոցի» նշանավոր ներկայացուցիչներից է, ով միավորել է մարքսիզմն ու ֆրեյդիզմը: Մարկուզեի «Էրոսը և քաղաքակրթությունը» աշխատությունը, որը գրել է 1955-ին, Եվրոպայում, իսկ հետագայում Միացյալ Նահանգներում սկսված սեքսուալ հեղափոխությունն ոգեշնչած գլխավոր փիլիսոփայական գործերից էր։ 1968-ին Փարիզում սկսված ուսանողական հուզումների հիմնական ոգեշնչողներից մեկը նրա ստեղծագործություններն էին։ Մարկուզեն շատ հետաքրքիր ու խոր մտածող էր, ով հիասթափվել էր բանվոր դասակարգից, նրան այլևս համարելով սպառողական հասարակության գերի, կարծում էր, որ մարդկանց պետք է ազատագրել բուրժուական հասարակության մշակութային կապանքներից և դրա համար պետք է տուրք տալ բնազդներին, առաջին հերթին՝ սեռական: Եթե Ֆրեյդը փորձում էր ազատագրել ճնշված տաբուների հետևանքով պսիխոզների հասած կոնկրետ անհատներին, ապա Մարկուզեն առաջարկում էր տաբուներից ազատագրել ողջ հասարակությանը՝ դրանով նրանց դարձնելով երջանիկ։

Իմ նպատակը չէ ներկայացնել Մարկուզեի փիլիսոփայությունը, այն կարելի է գտնել սեղմ, բայց բավականին խոր ներկայացված այս հաղորդման մեջ, ինչպես նաև նրա հետ անցկացված հեռուստատեսային հաղորդումում, որտեղ հենց ինքն է ներկայացնում իր հայացքները։ Կարծես թե սա էր «ՀուԶանք ու Զանգ»-ի, նաև կրթության նախարարության չստացված մեսիջը:

Եթե, ըստ Էնգելսի, մարդը կապիկից մարդ է դարձել աշխատանքի շնորհիվ, ապա Մարկուզեն առաջարկում է մարդուն ազատագրել կապիտալիստական համակարգի կողմից թելադրված աշխատանքից, ինչը նրան ստրկացնում է․ երջանիկ լինելու համար պետք է «լսել» մարմնին ու իրականացնել ճնշված բնազդները։ Դա սեքսուալ հեղափոխության մանիֆեստ էր՝ մարքսիստական հեղափոխության փոխակերպումը՝ իրականությանը համահունչ։ 1990-ականներին դա անվանեցին «մշակութային մարքսիզմ»։

Փարիզի ուսանողական շարժումը

1968-ին Ֆրանսիան տնտեսական բում էր ապրում, իսկ Դե Գոլն երկիրը տանում էր սուվերենության բարձր աստիճանի, անգամ հակառակվում էր Միացյալ Նահանգներին։ Դե Գոլի ազգայնական քաղաքականությանը հակադրվում էին երիտասարդության շրջանում մեծ ազդեցություն ունեցող ձախ հայացքները․ մարքսիզմ-լենինիզմ, տրոցկիզմ, մաոիզմ, անարխիզմ և այլն։ 1968-ի ուսանողական շարժումների հետևանքով Դե Գոլը հրաժարական տվեց՝ պարտվելով իր կողմից առաջ քաշված հանրաքվեում։ Փարիզի ուսանողական շարժումը Եվրոպայի սեքսուալ հեղափոխության կարևոր փուլ էր։ Հետաքրքիր է, որ ուսանողների կարգախոսներից մեկը հետևյալն էր․ «Պրոլետարներ բոլոր երկրների, զվարճացե՛ք»։

Բերնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմը ցույց է տալիս այդ շարժման ողջ անտրամաբանականությունը։

Ֆրանսիան Դե Գոլից հետո միջազգային քաղաքականության մեջ այլևս այն կշիռը չունի, ինչն ուներ նրա օրոք: Կարելի է ասել, որ Ֆրանսիայում սեքսը հաղթեց ազգայնականությանը: Սա, իհարկե, պատկերավոր խոսք էր:

Ըստ «մշակութային մարքսիզմի» տեսաբանների՝ հասարակությանը կապանքների մեջ են պահում բուրժուական կարգերի կողմից ստեղծված սպառողական հասարակությունը, ավանդական ընտանիքի մասին պատկերացումները, եկեղեցին, պահպանողական արժեքները, ազգայնականությունը, հայրենասիրությունը, որոնց պետք է պատերազմ հայտարարել։ Ըստ էության, դա տրոցկիզմի տեսակ է: Նեոմարքսիզմը, իրոք, շատ հետաքրքիր փիլիսոփայական դպրոցներ ունի, սակայն, թե ով ինչպե՞ս է այն օգտագործում, ոչ պակաս հետաքրքիր խնդիր է:

Շարունակելի․․․Սիզբը՝ այստեղ

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org  

 

Ստեփան Դանիելյան Հերբերտ Մարկուզե սեքսուալ հեղափոխություն Տեսանյութ

Այլ հոդվածներ հեղինակից

Այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը․ Էլինար Վարդանյան
Պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը․ Ավետիք Չալաբյան
Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի․ Տիգրան Աբրահամյան
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները
Քարաթափում՝ Ալավերդիում
Ազատության պողոտայում BMW է այրվել
Վայոց ձորում խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը
Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը
Եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն, այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ․ Վահրամ Պետրոսյան
Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել
ՅՈՒՆԻՍԵՖ․ Հակամարտությունները, կլիմայական ճգնաժամը և ՔՈՎԻԴ-19-ը հսկայական վտանգ են ներկայացնում կանանց և երեխաների առողջության համար
Կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ
Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը
Էրիկ Բազինյան. «Ինչպես ռինգում, այնպես էլ կյանքում պետք է ամեն ինչ անել հաղթող դուրս գալու համար»
Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ
«Ժողովուրդ». Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Դատական համակարգում բարեփոխումներ են արվելու աննադանիբեկյանակերպ ու մնացականմարտիրոսյանանման երևույթներին ավելի բարձր պաշտոններ շնորհելու համար
«Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել
«Ժողովուրդ». Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են
«Հրապարակ». Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով
«Ժողովուրդ». ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել
Պետությունը չի հոգում բժիշկների կարիքները, ոչ հատուկ արտհագուստ տրամադրելով, ոչ էլ նորմալ քանակի դիմակ տալիս
Ավելին
Ավելին