Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Բեյրութի պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 173-ի, վիրավորներինը՝ ավելի քան 6000-ի, անօթևան դարձածներինը՝ շուրջ 300 հազարի, տուժել է 601 պատմական շիություն։
Եվ ինչն է կարևոր՝ պայթյուններից ճիշտ 2 շաբաթ առաջ Լիբանանի Ընդհանուր անվտանգության գլխավոր վարչությունը գլխավոր դատախազի մակագրությամբ նախազգուշական զեկուցագրեր է ուղարկել երկրի նախագահ Միշել Աունին և հրաժարեալ վարչապետ Հասան Դիաբին՝ նավահանգստում եղած ամոնիումի նիտրատի մեծածավալ խմբաքանակի հնարավոր վտանգի մասին։ Ե՛վ նախագահի, և՛ վարչապետի աշխատակազմերից պնդում են, որ ահազանգող տեղեկատվություն ստանալուց հետո անմիջապես հրահանգել են համապատասխան կառույցներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։
Իսկ Լիբանանի պետական կառավարման համակարգի դեպքում անմիջապեսը բավականաչափ երկար է տևում․․․
Հանցավոր անփությունն էլ ինչպե՞ս է լինում»։
#Բեյրութի պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 173-ի, վիրավորներինը՝ ավելի քան 6000-ի, անօթևան դարձածներինը՝...
Posted by Armen Petrosyan on Thursday, 13 August 2020