ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Բելառուսում նոր նախագահական ընտրություններ անցկացնել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Հնարավոր տարբերակ կարծում եմ՝ Բելառուսում առկա ճգնաժամի միայն խաղաղ լուծումն է, անհրաժեշտ է նոր ընտրություններ անցկացնել», - ասել է Պոմպեոն:
Քարտուղարը հավելել է, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա «միջազգային դիտորդների լուրջ հետևողականությամբ»:
Նախագահական ընտրությունները Բելառուսում անցկացվեցին օգոստոսի 9-ին: Հանրապետության մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվեցին բողոքի ակցիաներ ընդդեմ ընտրակեղծիքների, որի ընթացքում ոստիկանությունն ու ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործեցին արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեարկության արդյունքները, քաղբանտարկյալներին ազատ արձակել և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը: Բողոքի ցույցերի երեք օրվա ընթացքում, ըստ իրավապաշտպանների, իրականացվել են ավելի քան 1500 կամայական ձերբակալություններ, մի շարք քրեական գործեր են հարուցվել։