Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրությունների հիմնական խնդիրը կապված կլինի ոչ թե արտաքին միջամտության, այլ երկրի Դեմոկրատական կուսակցության գործողությունների հետ: Այդ մասին Թրամփը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Գրում է Gazeta.ru-ն։
Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները ցանկանում են 3,5 միլիարդ դոլար փոխանցել փոստով քվեարկության համար: Միևնույն ժամանակ, նախագահն ընդգծել է, որ դա կլինի «ընտրությունների պատմության մեջ ամենամեծ կեղծիքը»:
«Մենք միշտ խոսում եք Ռուսաստանի, Ռուսաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին, երբ խոսքը ընտրություններն ընտրությունների մասին է լինում, բայց ձեր ամենամեծ խնդիրը դեմոկրատների հետ կլինի», - ասել է Թրամփը:
ԱՄՆ-ում 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներին կներկայացնի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, իսկ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը՝ հանրապետականներին: