Հնդկաստանում մեկ օրում COVID-19 վարակի 66999 նոր դեպք է հայտնաբերվել, ինչը համաճարակի սկզբից ի վեր դեպքերի ամենամեծ աճն է կազմում: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսի գրեթե 2,4 միլիոն դեպք:
Բացի այդ, մեկ օրում COVID-19- ի հետևանքով 942 մահվան դեպք է գրանցվել, երկրում վիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 47.033-ի:
Երկրում կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը գրեթե 1,7 միլիոն է կազմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել COVID-19-ով վարակվելու պատճառով Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հոսպիտալացման մասին։