Իսրայելը և ԱՄԷ-ն խաղաղության համաձայնության են հասել։ Այդ մասին թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր հսկայական առաջընթաց է գրանցվել: Պատմական խաղաղության համաձայնագիր մեր երկու մեծ գոծընկերների ՝ Իսրայելի և ԱՄԷ-ի միջև», - գրել է Թրամփը:
Նշվում է, որ երկրների պատվիրակությունները կհանդիպեն առաջիկա շաբաթներին՝ երկկողմ համաձայնագրեր ստորագրելու համար: Իսրայելը և ԱՄԷ-ն պետք է կարգավորեն հարաբերությունները, մասնավորապես, Երուսաղեմը կդադարեցնի պաղեստինյան տարածքների բռնակցումը: