Չորս օտարերկրացի է ձերբակալվել Վրաստանում՝ պետական սահմանն ապօրինի կերպով հատելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ն՝ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:
Գերատեսչությունում չեն պարզաբանել, թե որ երկրի քաղաքացի են ձերբակալվածները: Քննության համաձայն՝ շրջանցելով անցակետը՝ նրանք Վրաստան են մուտք գործել Հայաստանի տարածքից:
Քրեական գործ է հարուցվել «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելը» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է 4-5 տարի ժամկետով ազատազրկմամբ: