f

Անկախ

Ֆերդինանդ Կարապետյան. «Ունեմ նպատակ՝ մասնակցել և հաղթել օլիմպիական խաղերում»


Կորոնավիրուսի    տարածման     հետևանքով     անորոշ ժամանակով հայտարարված կարանտինը ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի համար որաշակիորեն դրական անդրադարձ ունեցավ: Հայ մարզիկը ձեռքի վնասվածքը  վերականգնելու  և օլիմպիական վարկանիշային մրցաշարերին լիարժեք պատրաստ լինելու հնարավորություն ստացավ:
Անկախի հետ զրույցում Ֆերդինանդը խոսում է ինքնամեկուսացման պայմաններում անցկացրած մարզումների, ոչ մի պարագայում չհանձնվելու և անշեղորեն նպատակի՝ օլիմպիական խաղերի մեդալի հետևից գնալու մասին:


-Մինչ սահմանափակումների վերացումը, հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում էիք մարզվում: 
-Ինքնամեկուսացման շրջանում մարզվել եմ տանը՝ օրական 3 պարապմունք անցկացնելով: Այդ է պատճառը որ առանձնապես տարբերություն չեմ զգացել, միշտ մարզավիճակս պահել եմ: Կարանտինը, բնական է, վաղ թե ուշ կավարտվի,իսկ մրցաշարերը կվերսկվեն ու կշարունակվեն իրենց բնականոն հունով ընթանալ: Դրա համար ցանկացած պահի  պետք է պատրաստ լինեմ: Եթե ասեն, որ հաջորդ շաբաթ արդեն պետք է մրցաշարի մասնակցեմ, ես լիարժեք պատրաստ եմ. Այս ընթացքում ոչինչ չխնայելով  անմնացորդ մարզվել եմ, քանի որ ունեմ նպատակս՝ մասնակցել և հաղթել օլիմպիական խաղերում:


-Տարեսկզբին  Թել-Ավիվում կայացած Գրան-պրի մրցաշարում դուրս եկաք եզրափակիչ, սական ձեռքի վնասվածքը խանգարեց ոսկե մեդալի նվաճմանը: Այժմ լիարժեք վերականգնվե՞լ եք: 
-Այժմ, փառք Աստծո, կարող եմ ասել, որ  վնասվածքը 90 տոկոսով բուժվել է:  Ես հիմա ամբողջությամբ մարզումային գործընթացի մեջ եմ:  Ծաղկաձորում շատ լավ ու հագեցած ուսումնամարզական հավաքաներ անցկացրինք ու կարող եմ ասել, որ գտնվում եմ լավ մարզավիճակում: Վնասվածքն ինձչի անհանգստացնում, և ես 100 տոկոսով մարզվում եմ:


-Օլիմպիական խաղերի հետաձգումը, կարելի է ասել, Ձեր օգտին էր, քանի որ կարողացաք լիարժեք վերականգնվել: Պատրա՞ստ եք նվաճել օլիմպիական ուղեգիր:
-Օլիմպիական խաղերի տեղափոխումն ինձ համար ցանակալի էր, քանի որ վնասվածք ունեի և այդ ժամանակահատվածում հաստատ ամբողջությամբ չէի հասցնի վերականգնվել: Եթե վնասվածքը չլիներ, մարզավիճակս անթերի կլիներ: Իսրայելում կայացած մրցաշարը դրա վկայությունն է: Տարվա  ընթացքում  տեմպը բացարձակ չեմ թուլացրել, ընդհակառակը,  ներդրել եմ բոլոր ուժերս ու կարողությունները: Քրտաջան աշխատում եմ.  նորից նշեմ, որ իմ նպատակն օլիպիական խաղերն են: Անպայման ցանկանում եմ հաղթել: Ոչ միայն մասնակցեմ, այլև մեդալ նվաճեմ մեր երկրի ու  ժողովրդի համար:


-Առաջիկայում կարևոր և պատասխանատու ստուգատեսեր են սպասվում՝ Եվրոպայի առաջնություն, վարկանիշային մրցաշարեր:
-Հիմա մրցաշարերի առումով ոչինչ պարզ չէ, միջազգային ֆեդերացիան դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի կատարել: Ամեն դեպքում մենք պատրաստվում ենք, քանի որ ցանկացած պահի ամեն բան կարող է վերսկսվել: Կարևոր մրցաշարեր կան, որոնք պետք է անցկացվեն: Դրա համարամեն օր  մարզվում ենք՝ մարզավիճակը պահելով: Հուսանք ամեն բան լավ կլինի, քանի որ ամեն օր ինչ-որ բան փոխվում է. մեզ մնում է  միշտ պատրաստ լինել և սպասել:


-Այս պահին մարզիկների դասակարգման վարկանիշային աղյուսակում 46-րդն եք (1046 միավոր): Օլիմպիական ուղեգիր նվաճում են ցուցակի 25 մարզիկները: Դուք մարտական եք տրամադրված:  Բնական է, որ մրցաշարերից հետո դասակարգումը կարող է փոխվել:
-Ես հիմա գտնվում եմ 46-րդ տեղում, բայց եթե այդ ցուցակից հանենք որոշ մարզիկների, կարծում եմ բավական բարձր դիրքերում կհայտնվեմ: Ամեն դեպքում ինձ հարակավոր կլինի միավորներ հավաքել, որպեսզի մասնակցեմ օլիմպիական խաղերին: Վսստահ եմ, որ կկարողանամ դա անել:


- Եվ վերջում, ինչպե՞ս լիցքաթափվել և դուրս գալ ստեղծված իրավիճակից:
-Պատասխանը շատ պարզ է՝ ինձ մոտիվացնում է իմ նպատակը:  Կապ չունի, թե ինչ կլինի, ես մշտապես մարզվում եմ ուժերի ողջ ներդրմմամբ և ոչ մի համավարակ կամ այլ բան ինձ չեն կարող խանգարել նպատակներիս իրագործման ճանապարհին: Ես իմ գործն եմ անում: Ցանկացած պարագայում պրոֆեսիոնալ մարզիկը պետք է մարզվի, եթե ունի նպատակ: Ես  ոչ մի բանի մասին չեմ մտածում, բացի իմ նպատակից:

ձյուդո Սպորտ Եվրոպայի չեմպիոն հարցազրույց խմբագրի ընտրանի Ֆերդինանդ Կարապետյան

Այլ հոդվածներ հեղինակից

2020 թ.-ին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք
Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք
«Լուսավոր Հայաստանն» 20 րոպե ընդմիջում խնդրեց «Իմ քայլը» խմբակցության հետ բանակցելու համար
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ
Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, գերիներ ունես, քեզ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում.Ֆարմանյան
Ռոմանոս Պետրոսյանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների վրա
Թողարկվել են 2 հուշադրամներ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մեքենա, այդ թվում Աբովյան, Ապարան քաղաքներում, Ապարան-Սարալանջ ճանապարհին
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն է աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով. Իրանագետ
Քննարկվել են «սիգի» ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների դեմ խստացված վերահսկողական աշխատանքները
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ապարան-Քուչակ ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար
Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ
Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի. նա դուրս է եկել «Իմ քայլից»
Ընթանում են ԱԺ հերթական նիստերը. Օրակարգում 46 հարց է ընդգրկված (ուղիղ)
Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ-Կարին Տոնոյան
Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանը կշարունակի մնալ Իջևանի ղեկավարի պաշտոնակատար. ընտրությունները նորից հետաձգվեցին
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ճաշել է Ալիևի հետ
Կարծում եմ, որ այդքանից հետո յուրաքանչյուր գիտակից անձնավորւթյոուն պետք է առնվազն անեծքի ենթարկեր հեղափոխություն երևույթն ընդհանրապես՝
Ժողովրդի թշնամիներն ու մեր պայքարը
Ինտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻ ՖՐԱԿՑԻԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ!!!!!
Բոլշևիկներն էլ Ալեքսանդրապոլ-Գյումրիում խանգարել են Նժդեհի ելույթը․․․
Լյուստրացիայի ժամանակը
Ավելին
Ավելին