f

Անկախ

Շինարարություն՝ տնտեսության ամենամեծ անկումը գրանցած ոլորտը


Շինարարության ոլորտը տնտեսության ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է: Բնականաբար, կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ու հնարավոր է, որ դրանց մեծ մաս «գցել» համավարակի վրա:

Իսկապես նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի (կամ՝ իր) հետ համեմատած ամենամեծ կրճատումն արձանագրվել է ապրիլ ամսին՝ 51 տոկոս: Բայց հարկավոր է նաև հիշել, որ արտակարգ դրության առաջին իսկ մեղմացումը տարածվեց հենց բացօթյա շինարարական աշխատանքների վրա: Բայց միևնույնն է կիսամյակի տվյալներով 2020թ․ հունվար-հունիսի շինարարության ծավալը 2019-ի 76.6 տոկոսն է կազմում:

Կրճատվել են բոլոր տեսակի շինարարությունները: Օրինակ, այս տարի շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսի ծավալը նախորդի 62 տոկոսի չափ է: Պատճառն այն է, որ մայիս և հունիս ամիսներին ևս շինարարության ոլորտը չվերականգնվեց: Մայիսը նախորդ մայիսի 73 տոկոսն էր, հունիսը նախորդ հունիսի՝ 76.7 տոկոսը: Շինարարության ծավալների կրճատումը կարելի է բացատրել նաև ֆինանսավորման կրճատմամբ, որովհետև նախորդ տարիների բոլոր ֆինանսական խոշոր աղբյուրները նկատելիորեն պակասեցրել են իրենց հատկացումները: Ներառյալ նաև պետական բյուջեն:

2020թ․-ին նախորդ տարվա համեմատ պետբյուջեի հաշվին կատարվող շինարարության ֆինանսավորումը պակասել է 22.3 տոկոսով: Նախորդ տարիներին շինարարության ոլորտի մյուս խոշոր աղբյուրը (պետբյուջեի հատկացումների կեսից էականորեն ավելի գումար) միջազգային վարկերն էին: Այս հունվար-հունիսին մեր շինարարության ոլորտում միջազգային վարկ-ֆինանսավորումը կրճատվել է ավելի քան մեկ երրոդով (35.4 տոկոսով): Ամենամեծ չափով կրճատվել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորումը: Այն կազմել է նախորդ տարվա ընդամենը 3.1 տոկոսը: Այս ֆոնին շատ ավելի մեղմ է ընկալվում Համաշխարհային բանկի ֆինանսավորման ծավալների 53 տոկոսանոց կրճատումը (այսինքն՝ ՀԲ-ի ֆինանսավորումը նախորդ տարվա 47 տոկոսի չափով է): Այս տարի շինարարության ոլորտում օտարերկրյա պետական վարկեր ներգրավված չեն: Միջազգային վարկային ֆինանսավորման աճ արձանագրվել է միայն Ասիական զարգացման բանկի պարագային: Այս բանկի վարկավորման ծավալն իրականացվող շինարարության մեջ աճել է: Այս տարվա մոտ 5.1 մլրդ դրամի ֆինանսավորումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 138.4 տոկոս: Շինարարության ոլորտում ամենախոշոր ֆինանսավորողները երկրում գործող կազմակերպություններն են: Այս տարի երկրում գործող կազմակերպությունների շինարարության ֆինանսավորումը պետբյուջեի համապատասխան հատկացումներից կրկնակի ավելի է: Բայց անգամ այս պարագային կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատվել է 21.9 տոկոսով:

Վերջին տասնամյակներում շինարարության ծավալի նկատելի հատվածն իրականացվում է բնակչության ֆինանսական միջոցների հաշվին: 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում բնակչության ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 34.1 տոկոսով: Պատճառը նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով հիփոթեքային վարկերի ծավալների կրճատումն է մի կողմից: Իսկ մյուս կողմից տնտեսական ճգնաժամերի ընթացքում բնակչությունը սովորաբար ավելի «ժլատ» է ծախսում իր խնայողությունները: Այս առումով հետաքրքիր կլինի դիտարկել անշարժ գույքի շուկայի գործընթացները: Բայց դա հաջորդիվ:

Վերջում մեկ տվյալ՝ համավարակային 2020-ի առաջին կիսամյակում առողջապահության ու սոցիալական ոլորտներում կատարված շինարարության ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 44.5 տոկոսով:

 

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

տնտեսություն Արա Գալոյան շինարարություն

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին