Ոստիկանության Արաբկիրի բաժին երեկ բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոն: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նա հայտնել է, որ Կանևսկոյին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթեքր պահելու կասկածանքով, գործի հետ կապված նյութեր են նախապատրաստվում:
Կայքը նշում է, որ այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ են բերման ենթարկում նրան, առաջին անգամ հունիսին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման էին ենթարկել քրեական հեղինակությանն ու նրան ուղեկցող անձանց։