РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աննդաբան Նատալյա Կրուգլովան պատմել է, թե ինչպիսի սննդամթերքներ չպետք է ուտել ճաշի ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն։
«Միս՝ խոզի, տավարի, ոչխարի, մարսվում է չորսից հինգ ժամվա ընթացքում: Այդ սնունդը ծանր է. Այն թույլ չի տա, որպեսզի օրգանիզմը գիշերը հանգստանա», - ասել է նա:
Բժիշկը խորհուրդ է տվել նաև խուսափել երեկոյան սննդից, որը հարուստ է կալորիականությամբ և թխվածքեղենից, և շատ շաքարավազ պարունակող տարբեր քաղցրավենիքներից:
Քաշ կորցնելու ցանկություն ունեցողներին սննդաբանը խորհուրդ է տալիս ձավարեղեն, մակարոնեղեն և կարտոֆիլ չօգտագործել, քանի որ դրանք պարունակում են օսլա, որը դժվարացնում է նիհարելու գործընթացը:
Բացի այդ, թթու չպետք է ուտել գիշերը, քանի որ այն ախորժաբեր է, իսկ մարմնում ջուր է պահպանում: Դրա պատճառով դուք կարող եք արթնանալ առավոտյան այտուցվածությունով:
Կրուգլովայի խոսքերով՝ ցանկալի է ուշ ժամի բուսական սնունդ, ծովամթերք, ցածր յուղայնությամբ պանիրներ և թռչնամիս օգտագործել: