Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 2 526 192-ի։ Այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։ Գրում է Gazeta.ru-ն։
Անցած օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդների թիվն ավելացել է 65 002-ով։ Կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 996-ով։
Հիվանդությունից մահացու ելքերի ընդհանուր թիվը 49 036 է կազմում։Ընդ որում՝ Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել են 1,8 միլիոն հիվանդներ։