f

Անկախ

Հավատացնում եմ՝ պատմության գնահատականը տրվում է թողնված նյութական ժառանգությանը, իսկ դրա հիմնական արտացոլումը ճարտարապետությունն ու մեր քաղաքներն են․Սարհատ Պետրոսյան


Նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքաշինությանը վերաբերող երկու քննարկումները կառավարությունում (Քաղաքաշինության կոմիտեի 2019 թվականի միջոցառումները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը) ունեին մեկ ընդհանրություն. երկուսում էլ քննարկման առարկան ներկայացնելուց հետո կարծես թե չենք հասկանում, թե ո՞ր ուղղությամբ ենք շարունակում առաջ գնալ ու առհասարակ մենք գոհ ե՞նք ոլորտում առկա իրավիճակից։

Եթե սրան գումարենք մեր ոլորտի պետական լիազոր մարմնի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի ժամկետի ավարտը մի տասն օրից ու արդեն հանրայնացված փաստը, որ Երևանը մի քանի օրից չի ունենալու նաև գլխավոր ճարտարապետ, ապա կհասկանանք, որ ողջ բնագավառը վերափոխման եզրին է։

Սա ևս մեկ անգամ վկայում է, որ 2018 թվականից ի վեր խայտառակ կադրային նշանակումների ու հայեցակարգային սխալների շղթայի պատճառով մենք ձախողել ենք այս ուղղությունը։ «Մենք» ասելով՝ ինչ-որ չափով ինձ եմ մեղավոր համարում. ինչպես նշել էի Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից իմ հրաժարականի տեքստում, «չկարողացա պատշաճ կերպով ներկայացնել ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունն ու դրանց տնտեսական հավելյալ արժեքը»: Ու այս ամենը շատ ավելի արդիական է դառնում, երբ հատկապես տեսնում ենք, որ հետհամաճարակային տնտեսական վերականգնման հիմնական ուղղություններից մեկը հենց շինարարությունն է, ու դրան մենք, ինչպես 2018-ին պատրաստ չէինք, պատրաստ չենք նաև հիմա։

Ավելին, 2018-ին չտալով դրան նախորդած շրջանի ոլորտային գնահատականը, պատահական անհայրենիք բախտախնդիրներին վստահելով ոլորտը՝ մենք ընկել ենք ծուղակի մեջ. երբ ամաչելով ու տարբեր սեթևեթումներով հետ ենք բերում Նարեկ Սարգսյանի նման «մասնագետի»՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող իր անցյալով։ Բացի այդ, 2018-ից հետո ոլորտը տապալած, դիլետանտ ու ակնհայտ կոռուպցիոն խնդիրներ ունեցող անձանց աշխատանքից հանելով, մենք չենք տվել համարժեք գնահատական՝ հնարավորություն տալով նրանց իրենց ազատման իրական պատճառների փոխարեն մերկապարանոց հայտարարություններ անել։ Եվ ինչն ամենատարօրինակն է, իրենցից ոչինչ չներկայացնող նման անձանց անունները դեռևս դիտարկվում են նոր նշանակումների համար։

Դասական դարձած ոճով՝ «Տղե՛րք, դուք իրո՞ք չեք հասկանում, թե ինչ վտանգավոր ճանապարհով ենք գնում առաջ»:

Եվ.

- Արդյո՞ք հոգու խորքում վստահ եք, որ ճիշտ եք արել, երբ արտակարգ դրության պայմաններում՝ առանց պատշաճ քննարկումների, մարդկանց զրկել ենք իրենց անմիջական կենսամիջավայրում փոփոխությունների կանխատեսելիության խնդիրները դատական ճանապարհով լուծելու հնարավորությունից. այն դեպքում, երբ վերջին երկու տարվա ընթացքում շինարարական թույլտվություների մասով որևէ բարեփոխում չի կատարվել։

- Դեռ ավելին, Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է հանել հարևանների թույլտվության պահանջը հետագա կառուցապատումների մի շարք դեպքերում, ինչն, ի դեպ, նախարարի հրամանով կարգավորվող ակտ է լինելու և իրավազոր է դառնալու առանց քննարկման ու իրազեկման։ Արդյո՞ք սա Ձեզ համար ընդունելի է։

- Նորմալ ե՞ք համարում, երբ Քաղաքաշինության կոմիտեի 2019 թվականի հաշվետվությունն եք քննարկում՝ առանց կոմիտեի նախագահի երկու տեղակալների, բայց մասնակցում է Նարեկ Սարգսյանի նախկին օգնականը, որը, եթե չեմ սխալվում, մի քանի շաբաթ է, ինչ վերադարձել է կոմիտե։

- Չե՞ք վիրավորվում, որ պարտավորված եք բացասական հանրային ու մասնագիտական իմիջ ունեցող մարդկանց ներառել աշխատանքային խմբի մեջ, քանի որ «այլ կերպ» այս խնդիրը չեք կարողանում լուծել։ Ավելին, նրանք էլ գլուխ են գովում, թե վարչապետն անձամբ է խնդրել գլուխ բերել այս նախագիծը, և իրենց սեփական նախագծային արվեստանոցը վերածել են Քաղաքաշինության կոմիտեի ու գլխավոր ճարտարապետի համադրված «հարց լուծելու» դուքանի։

- Ինչպե՞ս եք հանդուրժում, որ քաղաքաշինության ոլորտը կարող է վստահվել մեկ ու կես տասնամյակ մարզպետ եղած ու մոտ տասը տարի ոլորտի լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ աշխատած մի մարդու, որը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող բարեփոխում նախաձեռնել՝ չունենալով եղածը փոխելու մտահորիզոնն ու կարողությունը։

- Իսկ ինքներդ ձեզ հարց տվել ե՞ք, թե ինչո՞ւ որևէ նորմալ մասնագետ չի համաձայնում ստանձնել Քաղաքաշինության կոմիտեի կամ Երևանի գլխավոր ճարտարապետի պատասխանատու ու պատվաբեր պաշտոնները, իսկ նրանք, ովքեր համաձայնում են, մասնագիտական ու մարդկային ի՞նչ որակներ ունեն։ Ինքներդ գիտեք, թե քանի թեկնածուի հետ եք զրուցել ու ինչ ծիծաղելի խոսակցություններ են տեղի ունեցել։

- Ինչպե՞ս է ստացվում, որ հայերեն մեկ էջ գրելու նորմալ կարողություն չունեցող նախկին չինովնիկը, որի դիլետանտ կառավարման ընթացքում վիժեցվեց հեղափոխական համարվող ճարտարապետների արտոնագրման ինստիտուտի կայացումն ու ներմուծվեց պետական համալիր հակապետական փորձաքննության ինստիտուտը, «հոդված» է տպում ոլորտի բարեփոխումների մասին, ու դեռ դիտարկվում է որպես Երևանի գլխավոր ճարտարապետի թեկնածու։

Կարելի է հարցերի այս ցանկը երկար շարունակել, բայց կարծում եմ, որ տխուր պատկերն արդեն տեսնում եք։

Ու այս ամենն այն դեպքում, երբ Երևանում 2017-ի համեմատ կրկնակի անգամ շատ թույլտվություններ են տրամադրվել, այն դեպքում, երբ Երևանի գլխավոր հատակագծի ժամկետն ավարտվում է այս տարի, ու քաղաքի կեսը դեռևս չունի պատշաճ գոտևորման նախագծեր, էլ չեմ ասում եղածի որակի մասին. վկան՝ Ֆիրդուսիի վիճահարույց կառուցապատումը։

Այս ամենից ելնելով, եթե մեր ցանկություններում ազնիվ ենք, կարծում եմ, որ այս պահին պետք է մի պահ կանգ առնել, բաց (կամ թեկուզ փակ) ձևաչափով քննարկումներ նախաձեռնել՝ հասկանալու բնագավառը մաքրելու ճանապարհային քարտեզը։ Հավատացնում եմ, որ հետո շա՜տ ուշ է լինելու։ Եվ ինչպես հիմա բազմաթիվ «նախկինում տրված» թույլտվությունների ձեռքն ենք կրակն ընկել, ապագայում կրակն ենք ընկնելու շուտով արդեն եռապատկված «նախկինում տրված» թույլտվությունների ձեռքը։ Իսկ սերունդները մեզ ու ձեզ չեն ներելու դրա համար։

Եվ ակնկալում եմ այս թեմայով քննարկումներ իշխանության տարբեր թևերում, լինի՝ գործադիրում, Ազգային ժողովում, Երևանի ավագանիում կամ պարզ կուսակցական գործիչների հավաքում՝ եթե չեք ուզում մեղավոր լինել այս ամենում։ Հիշենք՝ ցանկացած ձևաչափով քննարկումներն ունենում են իրենց ազդեցությունն ու հետևանքը։ Թե՛ Մաշտոցի պուրակի վերջին դեպքերը, թե՛Ֆիզիկայի ինստիտուտի նորակառույցի հարցը, թե՛ հանրային տրանսպորտի անլուծելի դարձած խնդիրը, թե՛ մեր բարձրարժեք գյուղատնտեսական հողերի կառուցապատումն ու ճանապարհների կողային մասերին բուսնող այլանդակ շինությունները, թե՛ հուշարձանների աղավաղումն ու բազմաթիվ ներդրողների օբյեկտիվ դժգոհությունը կախված են Ձեր այսօրվա անհատական ու խմբային ջանքերից։

Չնայած այս ամենի մասին է՛լ բաց, է՛լ փակ հոդվածների ու հարցազրույցների տեսքով դեռ 2018-ից ասել եմ, բայց հույս ունեմ, որ վերջին անգամ եմ գրում այս մասին։

Հավատացնում եմ՝ պատմության գնահատականը տրվում է թողնված նյութական ժառանգությանը, իսկ դրա հիմնական արտացոլումը ճարտարապետությունն ու մեր քաղաքներն են։ Ինչպես տեսնում ենք, «պատմության չափորոշիչները» շատ հեշտ են փոխվում, իսկ կանգուն շենքերը՝ ոչ։ Արե՛ք այնպես, որ այս ժամանակաշրջանը նախորդից տարբերվի, իսկ դրա համար պետք է մտածողության ու մարդկանց փոփոխություն, թե չէ՝ կմնանք սարդոստայնում, որը հյուսել է այն ճարտարապետական խունտան, որն իր զավակների ու դրսում բախտ որոնածների տեսքով հոշոտելու է մեր քաղաքներն ու ակնկալիքները։

 

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Երևան Քաղաքաշինություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՊԲ-ն հրապարակել է ևս 35 զոհի անուն
Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման, կիբերհանցագործության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ
ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով կորուստներ․ ՊՆ
Գերմանիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 449 հազարը
Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել․ The Drive
Արցախցի կանայք հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, նրան նամակ հանձնեցին՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը
Ֆրանսիան պատասխան միջոցներ Է պատրաստում Էրդողանի վիրավորական հայտարարությունների պատճառով
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը
Թրամփը  հայտարարել  է, որ Բայդենն «Աստծո դեմ է»
Կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիները կարող են դիմել նաև Հայաստանում
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին
Իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին փոխարինեց ցուցակով հաջորդ թեկնածուն
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ. ՊՆ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 4.25 տոկոս. ԿԲ
ԱՀԿ-ն եվրոպական երկրներին խորհուրդ է տալիս ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարը
Հայաստանը գրեթե 18 մլն դոլարի վարկ կստանա
Հետաքննություն Արցախից․ ֆոտոլրագրողին հաջողվել է ողջ մնալ ու պատմել կատարվածը. Մեդիա պաշտպան
Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների համատեղ ասուլիսը. ուղիղ
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ զոհեր և վիրավորներ չկան. Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների. Շուշան Ստեփանյան
Աշխարհի  ամենահարուստ միլիարդատերերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 14 միլիարդ դոլար են կորցրել
Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռ
Բայց հաղթանակը օդից չի ընկնելու: Հաղթանակի համար հարկավոր է բեկում:
Նիկոլ Փաշինյանի սեփական «կետը»
Թող չվախենան՝ միշտ ստեղ ենք, ապահով ենք, լավ ենք. նոր տեսանյութ առաջնագծից
Թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին
Ավելին
Ավելին