f

Անկախ

Բլեյանին կարող է աշխատանքի ընդունել և ազատել միայն կրթական համայնքը. Աշոտ Բլեյանը՝ նախարարի պահանջով տնօրենի պաշտոնից հեռանալու մասին


Դիմել ենք Կառավարություն, որպեսզի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը պետական հիմնադրամ դառնա, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել: Կառավարությունը պետք է գրավոր որոշում կայացնի, պետք է ցույց տա, մեր դիմումի, առաջարկի և մեր որոշման մեջ ի՞նչն է ոչ իրավական. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

 

Նշենք, որ օրեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով պահանջել է, որպեսզի Աշոտ Բլեյանը 65-ամյակը լրանալուն պես հեռանա տնօրենի պաշտոնից, ինչպես պահանջում է ՊՈԱԿ-ի մասին օրենքը, ըստ որի՝ գործադրի մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:

«Մշակել ենք նախագիծ, մեկ տարի է՝ աշխատում ենք և երբ նախագիծը պատրաստ է եղել ներկայացրել ենք, այն է՝ ՊՈԱԿ-ը վերակազմավորել Մխիթար Սեբաստացի կրթահամալիր պետական հիմնադրամի: Այն սոսկ խնդրանք չէ, մենք ընտրել ենք իրավակազմակերպական նոր ձև, որը կոչվում է հիմնադրամ, եթե դա իրենք չանեն, մենք դա կանենք և կպարտադրենք դատական կարգով, որովհետև մեր պահանջը իրավական է»,- ասաց կրթահամալիրի տնօրենը:

 

Աշոտ Բլեյանը խտրականություն է տեսնում նրանում, որ պետական հիմնադրամի ղեկավարը կարող է 65 տարին լրանալուց հետո շարունակել պաշտոնավարումը, իսկ ՊՈԱԿ-ի ղեկավարը՝ ոչ:

««Կրթության, հանրակրթության մասին» օրենքով, Քաղաքացիական օրենսգրքով մեզ է տրված իրավունքը ոչ առևտրային կազմակերպությունների իրավակազմակերպական ձևերի մեջ ընտրելու: 2002 թվականին մեր կարծիքը հաշվի չի առել նախկին կառավարությունը, պարտադրել է լինել ՊՈԱԿ: Հիմա ես իմ կրթական համայնքի՝ ծնողների, սովորողների, շրջանավարտների, մանկավարժական կազմի հետ պետք է որոշենք, մի գուցե մենք ա՞յլ լուծում ենք առաջարկում, կներեք, բայց դա մեր ներքին խնդիրն է, և դրա համար էլ անվանում ենք կրթական համայնք: Բայց ինչի՞ դուք մի քանի ամիս առաջ չէիք անհանգստանում, ասեիք՝ ո՞րն է ուծումը, ի՞նչ եք որոշել և ի՞նչ կարող ենք անել, որ Դուք շարունակեք մանկավարժությունը»,- նշեց նա:

Կրթահամալիրի տնօրենը նշում է, որ նախարարությանը դեռ անցած տարի հայտնի է եղել, որ 65 տարին լրանալուց հետո ինքը չի կարողանալու պաշտոնավարել, և քանի որ ՊՈԱԿ-ի մասին օրենքն ընդունվել է 2002 թվականին, կարող էին փոփոխություն իրականացնել և հավասարություն ապահովել մյուս ՊՈԱԿ-ների համար ևս, իսկ հիմնադրամ դառնալը նոր պարտավորություններ և իրավունքներ է սահմանում. «Սա առիթ է իրենց համար, իրենք ուզում են հավաքել, հսկողության տակ առնել, ինչի՞ իրենք չեն ուրախանում, ինչո՞ւ Բլեյան Աշոտի և կրթահամալիրի շարունակականությունը չեն դարձնում իրենց համար կարևոր օրակարգի հարց»:

Կրթահամալիրի տնօրենը պատմում է, որ 1985 թվականից դարձել է թիվ 183 դպրոցի տնօրեն, որն այժմ անվանվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և այդ ընթացքում՝ Խորհրդային տարիներ, հետո՝ փլուզում, արցախյան պատերազմի տարիներ, երրորդ Հանրապետություն, իշխանության երեք նախագահներ և այդ թոհուբոհի մեջ իր ընկերների հետ խնդիր է դրել ստեղծել հանրային բաց դպրոց և կրթական համայնք, որն այսօր իր կրթական ծրագրերի մշակմամբ՝ Հայաստանում եզակի է:

«Բլեյանին կարող է աշխատանքի ընդունել և ազատել միայն կրթական համայնքը, ես այդ կրթական համայնքի Բլեյանն եմ, Տիարն եմ: Արայիկ Հարությունյանը նախարար է մեծ համակարգի, ունենալով Նիկոլ Փաշինյան վարչապետ, որի 4 երեխաները մեր սաներն են, երկուսը ավարտել են, իսկ Արփին և Շուշանը մեր ամենանվիրված սեբաստացիներն են: Իրենք նախկինում ընդդիմություն լինելով, քայլ արած ... սա ոտնձգություն է, և մարտահրավեր է կրթական համայնքին: Մենք կորցրել ենք Բլեյան Աշոտի, որպես հեղինակային մանկավարժություն մշակողի, և նախարարության միջև կապը: Ինչի՞ չես ուրախանում, որ Բլեյան Աշոտը ստեղծել է դպրոց, չէ՞, որ պետք է ուզեիք, որ տասնյակ այդպիսի դպրոցներ լինեին»,- եզրափակեց Աշոտ Բլեյանը:

Աշոտ Բլեյան ՀՀ ԿԳՄՍ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին