Այս տարվա հունվարին SAG մրցանակաբաշխության շրջանակներում 51-ամյա Ջենիֆեր Էնիսթոնի և 56-ամյա Բրեդ Փիթի լեգենդար հանդիպումից հետո զույգի երկրպագուները սկսեցին սպասել դերասանների հերթական վերամիավորմանը և հուսով էին, որ իրենց «կուռքերին» կրկին տեսնելու են «Օսկար» մրցանակաբաշխության շրջանակներում: Թեև ի տարբերություն Փիթի, Էնիսթոնը մրցանակի հավակնորդների թվում չէր, ուստի նրանց հանդիպումը քիչ հավանական էր: Եվ իսկապես, դերասանուհին չէր ներկայացել արարողությանը: Գրում է Spletnik.ru-ն:
Այնուամենայնիվ, նախկին ամուսինները հանդիպեցին այդ օրը, քանի որ Բրեդն ու Ջեյնը մրցանակաբաշխությանը հաջորդած հավաքույթներից մեկի հյուրերի շարքում էին, որի շրջանակներում էլ դերասանուհին շնորհավորեց նախկին ամուսնուն հաղթանակի կապակցությամբ (հիշեցնենք, որ Փիթը երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց Քվենտին Տարանտինոյի Մի անգամ Հոլիվուդում ֆիլմում մասնակցության համար:
Աղբյուրի խոսքերով նախկին ամուսինները կարճ ժամանակով են մասնակցել հավաքույթին; Ջենիֆերը սրտանց շնորհավորել է Բրեդին հաղթանակի կապակցությամբ, իսկ վերջինս շնորհակալություն է հայտնել նրան ջերմ խոսքերի համար: Ականատեսները նշել են, որ նախկին ամուսինները շատ զուսպ և համեստ են դրսևորել իրենց՝ չցանկանալով հերթական անգամ առիթ տալ իրենց վերամիավորման մասին լուրերի տարածման համար: