Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառել, որ փետրվարին Մյունխենում կայանալիք անվտանգության համաժողովի շրջանակներում կարող է կայանալ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Ռյաբկովն այդ մասին հայտնել է լրագրողներին: Գրում է Russian.rt.com-ը;
«Ներկայումս այդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում, բայց, ինչպես միշտ, երբ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մասնակցում են նույն միջազգային միջոցառմանը, այդպիսի շփում հնարավոր է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռյաբկովի խոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ փետրվարի 14-ին Պոմպեոն կայցելի Մյունխեն, որտեղ նա կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը անվտանգության համաժողովում: