f

Անկախ

Դոկտորական հանձնաժողովում ընդգրկված են թեկնածուականի ղեկավարը, մենագրության համահեղինակը և գրանտային ծրագրի թիմի անդամը, սա գիտական էթիկայի խնդիր է․ Ս. Գոգյան


ՀՊՏՀ ռեկտորի վերաբերյալ ԿԳՄՍՆ որոշումը հնարավոր է վիճարկել դատական կարգով։ Մենք նույնիսկ կհետաքրքրվենք՝ արդյոք հնարավոր է Կառավարությանը բողոքարկել այս որոշումը, որովհետև մեր կարծիքով այն շատ սխալ է և խոցելի։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Բարձագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

«Փետրվարի 19-ին նախարարից գրություն էինք ստացել ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը։ Մենք կատարել ենք նախարարի հանձնարարականը, այլ բան, թե արդյոք հանձնարարականը նկատի են ունեցել, որ վերաբերվի կոնկրետ տիկին Դիանա Գալոյանին, թե այլ անձի։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- նշեց Սմբատ Գոգյանը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ բավարարել է Դիանա Գալոյանի վարչական բողոքները՝ անվավեր ճանաչելով ԲՈԿ նախագահի հրամանները․ «ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ»,- նշված է ԿԳՄՍՆ հայտարարությունում։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 17-ին Դ. Գալոյանն ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր և նույն օրը ԲՈԿ նախագահի հրամանով անվավեր էր ճանաչվել նրա՝ դոկտորի գիտական աստիճանը:

Սմբատ Գոգյանի կարծիքով՝ կան բազմաթիվ բարձրաստիճան գիտական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց դոկտորական ատենախոսությունները շատ անորակ են և գիտականորեն իրենցից ոչինչ չեն ներկայացնում։

«Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել դա մեկնաբանել, որովհետև դա զուտ իմ անձնական կարծիքն է և այդ մարդիկ, որոնք այժմ գիտական հիմնարկներ, բուհեր են ղեկավարում, ունեն շատ թույլ գիտական արդյունք, փաստացի, նորմալ գիտնական չեն, բայց քանի որ ԲՈԿ-ի գործունեության տիրույթներից դուրս է նրանց գնահատական տալը, ես համբերատարորեն լռում եմ և պարզապես հույս ունեմ, որ մի օր նրանց փոխարեն կգան իսկական վարչարար, ակտիվ գործունեություն ծավալող ղեկավարներ, որոնք կկարողանան բուհական համակարգը հանել այս վիճակից»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ գրագողության դեմ պայքարը ԲՈԿ-ի անմիջական պարտականությունների մեջ է և գիտական կառույցներում չեն կարող լինել գրագող ղեկավարներ։

«Մենք անդրադառնում ենք այն դեպքերին, որոնք բարձրաձայնել է հանրությունը և կոնկրետ ունենք վարչապետի անունից հանձնարարական։ Եվ Ռուբեն Հայրապետյանի, և Գագիկ Գալստյանի, և Դիանա Գալոյանի դեպքում ունեցել ենք վարչապետից կոնկրետ հանձնարարականներ նախարարությանը, և նախարարությունը ընթացք է տվել ու ստացել են մասնագետների որակավորումներ»,- նշեց նա։

Սմբատ Գոգյանի տեղեկացմամբ՝ Գագիկ Գալստյանի և Ռուբեն Հայրապետյանի դեպքում գրությունները մակագրվել են ԲՈԿ-ին, իսկ Դիանա Գալոյանի դեպքում նախարարության ռեսուրսներով են ուսումնասիրություն իրականացրել։

«Արդեն 3 ամիս է՝ ես այդ խնդիրը բարձրաձայնել եմ և ոչ մի անձից պատասխան չեմ ստացել, թե արդյոք նորմալ է, որ մարդու դոկտորականն ուսումնասիրող հանձնաժողովի մեջ ընդգրկված են թեկնածուականի գիտական ղեկավարը, նրա մենագրության համահեղինակը և կոնկրետ այդ պահին նրա հետ գրանտային համատեղ գործունեություն ծավալող թիմի անդամը։ Դա, իհարկե, գիտական էթիկայի խնդիր է, և ԲՈԿ-ը բնականաբար հետևում է գիտական էթիկայի կանոններին»,- ասաց ԲՈԿ նախագահը։

Սմբատ Գոգյան Դիանա Գալոյան ՀՀ ԿԳՄՍ ԲՈԿ

Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Ավելին
Ավելին