«Հրազդանում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին։ Այսօր Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել՝ համալրելով «հազվադեպ ծնունդների» շարքը»,– գրել է Միքայելյանը։ Նա փոքրիկ «հսկային» մաղթել է առողջություն և անհոգ մանկություն։
Ծնունդն ընդունող բժիշկը` Կարինե Պողոյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ծննդաբերությունը բարդություններով չի ընթացել։
«Չնայած հազվագյուտ է լինում այդ քաշի ծնունդ, բայց որևէ բարդություն չի եղել։ Կինը բնական ճանապարհով է երեխային ունեցել, կեսարյան հատման ցուցում չի ունեցել։ Այս պահին իրենց լավ են զգում ինչպես երեխան, այնպես էլ մայրը»,–ասաց բժշկուհին։
Նա հավելեց նաև, որ երեխայի մայրը 34 տարեկան է և սա նրա երկրորդ երեխան է։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին նման մի ծնունդ էլ գրանցվել էր Երևանում։ «Էրեբունի» բուժկենտրոնում 5.6 կգ քաշով և 60 սմ հասակով տղա է ծնվել: