f

Անկախ

Որոշումն ուղղված է ծառայությունների ինտեգրմանը, որից կշահի պացիենտը


Վերջին օրերին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» միավորման շուրջ  որոշակի մտահոգություններ են առաջացել հանրության շրջանում։

Առողջապահության նախարարության այս որոշումն ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկաց շրջանում մահացության հիմնական պատճառներն են ՁԻԱՀ-ի փուլում առաջացող օպորտունիստական հիվանդությունները` մեծամասամբ ինֆեկցիոն բնույթի (տուբերկուլոզ, ծանր բակտերիալ ինֆեկցիաներ, կրիպտոկոկային մենինգիտ, տոքսոպլազմոզ, պնևմոցիստային թոքաբորբ, հեպատիտ Ց), ինչպես նաև չարորակ նորագոյացությունները: 

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ուղեկցող այլ վարակների կառավարումը բարդ և դժվարին իրավիճակ է ստեղծում հիվանդների բուժման և խնամքի ողջ շղթայում ներգրավված կլինիկաների համար: 

Արդյունավետ կառավարումը պահանջում է ինտեգրված բուժման մոտեցումներ, հաշվի առնելով հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները, այլ դեղերի հետ հնարավոր փոխազդեցությունները և այլ հնարավոր բարդությունները: Վերը նշված ինտեգրված բուժման մոտեցումները և ռեսուրսների կենտրոնացումը կնպաստի հիվանդության ավելի արդյունավետ կառավարմանը:

Հիմնավոր ապացույցներ ստանալու համար կատարվել է բժշկական գրականության ուսումնասիրություն ՄԻԱՎ-ի հետ կապված հետևյալ խնդիրների շուրջ՝ հիվանդանոց ընդունելության/դուրս գրման չափանիշները և կարգը, ՀՌՎ բուժման իրականացումը հիվանդանոցային պայմաններում, լաբորատոր մոնիտորինգ, լյարդային և երիկամային ֆունկցիայի փոփոխությունների և դեղերի փոխազդեցությունների մշտադիտարկումներ և կառավարում: Նշված գործառույթները պահանջում են համապատասխան հիվանդանոցային հագեցվածություն՝ թե՛ պահանջվող բուժսարքավորումների, թե՛ մուլտիդիսցիպլինար բուժանձնակազմի առումով։

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տարածված են ուղեկցող այլ վարակները և առողջական կարգավիճակները, ուստի հիվանդության պատշաճ վարման ընթացակարգերը պետք է վերանայվեն դիսպանսեր հսկողության մեջ ընդգրկելու, բուժման և շարունակական խնամքի բոլոր փուլերում: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հիվանդանոցային բուժման կազմակերպումը պետք է իրականացվի մշակված ընթացակարգերի համաձայն՝ ամբուլատոր պատասխանատու բժշկի հետ համագործակցության ներքո, հաշվի առնելով պացիենտի հիվանդության պատմությունը, դեղորայքային ռեժիմները, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները:   

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի տվյալների համաձայն` միջազգային փորձը նույնպես վկայում է, որ ինտեգրված կառավարումն ավելի արդյունավետ է և նպաստում է պացիենտներին մեկուսացումից դուրս բերելուն, ինչպես նաև խարանի ու խտրականության նվազեցմանը:

 Տարածաշրջանային երկրները նույնպես հրաժարվել են «առանձին» ՁԻԱՀ-ի կենտրոն ունենալուց, և ինտեգրել են ծառայությունները ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման ոլորտին: 

Դեռ 2019-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության կողմից Հայաստանում իրականացված գնահատման արդյունքներով՝ առաջարկվել է ապակենտրոնացնել ՄԻԱՎ ախտորոշման ծառայությունը։ Իսկ 2018թ. Աստանայի հռչակագրի համաձայն՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը տուբերկուլոզ, ՄԻԱՎ և հեպատիտ Ց հիվանդությունների և համավարակների համատեղ կառավարման առումով կնպաստի ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ուժեղացմանը, ինչպես նաև պացիենտակենտրոն մոտեցմանը:   

Այն ենթադրում է պացիենտի առավել համապարփակ խնամք, բուժման հետևողականության բարձրացում, մասնավորապես` բազմակի մասնագիտական միջամտությունների կարիքի դեպքում, պացիենտների կողմից բուժման ընդհատման վտանգի նվազեցում, ավելի ծախսարդյունավետ այցելություններ բուժհաստատություն և «սպասման ժամանակի» կրճատում: 

  Մինչ այս կենտրոնը մատուցում էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման միայն ամբուլատոր ծառայություններ, չէր աշխատում շուրջօրյա և հանգստյան օրերին, ինչը խոչընդոտ էր հասարակական կազմակերպությունների կողմից ուղղորդված դեպքերի ժամանակին հետազոտելու և հսկողության տակ վերցնելու համար: Ավելին, ուղեկցող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք: 

Կենտրոնի միացումը հիվանդանոցին դրականորեն կանդրադառնա պացիենտների բուժման կազմակերպման գործընթացի վրա, ինչպես նաև կնպաստի կենտրոնի տեխնիկական հնարավորություններն օգտագործել նաև մի շարք այլ, հաճախ նաև` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ուղեկցող վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացներում: 

Հարկ է նշել, որ կենտրոնում պետպատվերի շրջանակներում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար նախատեսված ախտորոշիչ և բուժական ծառայությունները կշարունակեն տրամադրվել հիվանդանոցում նույն ծավալով՝ բոլոր հաշվառված հիվանդներին:   

            ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՁԻԱՀ-ով պացիենտների նկատմամբ մեր հասարակությունում առայժմ առկա է խտրական վերաբերմունք, որին որոշակիորեն նպաստում է ախտորոշումն ու բուժումն առանձին հաստատությունում կազմակերպելը։ Պետք է մեկ անգամ ևս փաստել, որ կենտրոնի և հիվանդանոցի միավորումը կնպաստի մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը: 

Հաշվի առնելով արձանագրված բոլորը փաստերը՝ կոչ ենք անում չխոչընդոտել լիազոր մարմնին իրականացնել իրեն վերապահված գործառույթները և չխաթարել բարեփոխումների ընթացքը։

ՀՀ Առողջապահության նախարարություն «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին