Գյումրու ավագանին փետրվարի 11-ի նիստում որոշում կայացրեց չինական Սիան քաղաքին, որպես հումանիտար օգնություն՝ բժշկական պարագաներ ուղարկելու մասին: Գյումրին ու Սիանը քույր քաղաքներ են 2015 թվականից, օգնության խնդրանքով դիմել է չինական կողմը, և ըստ իրենց պահանջի, Գյումրիում արդեն գնվել են մեկանգամյա օգտագործման դիմակներ, խալաթներ, բախիլներ, ձեռնոցներ: 1մլն 476 հազար դրամի պարագաները արդեն տեսակավորվել են և գտնվում են Գյումրու քաղաքապետարանում, առաջիկայում դրանք կուղարկվեն Չինաստան՝ 8230 դիմակ, 10.000 ձեռնոց, 20.000 հատ բախիլ, 1000 հատ խալաթ, ընդհանուր մոտ 320 կգ քաշով:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, սա քաղաքային բյուջեով է արվում, բայց եթե կլինեն մարդիկ կամ կազմակերպություններ, որ կցանկանան բժշկական պարագաներ ուղարկել, ապա իրենք կօգնեն ուղարկելու հարցում:
Սամվել Բալասանյանը նաև նշում է՝ հատկապես դիմակներ ձեռք բերելու հարցում խնդիրների են հանդիպել, մեծ դժվարությամբ են ճարել. <Մարդիկ նույնիսկ դրա վրա փողեր են աշխատում, էնպես թվեր են ասում, բիզնես են անում, ու չեն էլ մտածում, Աստված չանի, վաղը կարող է մեզ էլ պետք գալ>:
Արկղերը Գյումրիից Սիան կհասնեն 4 օրում, քաղաքապետն ասում է՝ իրենց խնդրած քանակը չեն կարողանում ուղարկել՝ զանգվածը շատ է լինում և մեծ գումարներ պետք կգա. օգնում են քաղաքի հնարավորությունների սահմանում:
Գյումրին օգնում է Չինաստանին
Կարդացեք նաև
- Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնապետներ են. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՀՀ-ում Սոլովյովի հաղորդումներն արգելափակելու որոշման մասին
- «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
- «Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է