f

Անկախ

Երբ  մարդ  համոզված է իր արածի  կարևորության  ու ճշմարտացիության վրա, նա կարողանում է այն հասցնել  մարդկանց  սրտերին. Նարինե Դելլալյան


«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։

Մեր  հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են։ Նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին». Հայրիկ Մուրադյան:

Այս տարի մեր  ազգային երգարվեստի մեծ նվիրյալ  Հայրիկ Մուրադյանը կդառնար 115 տարեկան: Հոբելյանը մեծ շուքով պիտի նշվեր Երևանում,   բայց համավարակը ստիպեց հրաժարվել հոբելյանական միջոցառումներից: Սակայն  ավելի քան երկու  ամիս  «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում «Բարի լուսո» խորագրի ներքո ներկայացվեցին մեր մշակույթի գործիչների, մտավորականների, երաժիշտների՝ Հայրիկ  Մուրադյանին նվիրված տեսանյութերը: Եվ այս ամենը կամզակերպվեց լիսաբոնաբնակ ճանաչված երաժիշտ, ջութակահար, «Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախագահ Նարինե Դելլալյանի մտահղացմամբ:

Ջութակահարուհի Նարինե Դելլալյանը Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է. վաղամեռիկ  կոմպոզիտոր  Հարություն Դելլալյանի դուստրը, միաժամանակ Հայրիկ Մուրադյանի դստեր՝ «Ակունք» խմբի հիմնադիր Մարո Մուրադյանի հարսը: Մեծանալով երաժշտական ընտանիքում՝ Նարինեն ինքն արդեն այսօր կարող է հպարտանալ իր երաժշտական ընտանիքով, քանի որ ոչ միայն ամուսինը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Լևոն Մուրադյանը, այլև որդին ու դուստրը պրոֆեսիոնալ երաժիշտներ են:Մոտ 30 տարի ապրելով Պորտուգալիայում՝ նա երբեք չի կտրել Հայաստանի հետ կապը:

«Անկախ»-ի  զրուցակիցն է Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Նարինե Դելլալյանը:

Աշխարհում տիրող համավարակը  բացեց  համաշխարհային  բեմերի  վարագույրները առցանց  տիրույթում: Հետաքրքիր էԴուք ինչպե՞ս անցկացրեցիք  համաճարակի  այս մի քանի ամիսը:

 Մարդը միշտ հակված է մտածելու, որ արհավիրքներ իհարկե լինում են, բայց իրենից հեռու մի տեղում։ Բոլորիս որոշ ժամանակ անհրաժեշտ եղավ հասկանալու, որ աննախադեպ օրեր ենք ապրում և որ անորոշ ժամանակով աշխարհը կանգ է առնում։ Բնականաբար, որոշեցի տրված ժամանակը  հնարավորինս օգտավետ օգտագործել։ Մասնագիտական առումով ստեղծված բացերը  լրացնելու համար նույնպես փորձեր արեցինք կանգ չառնել և ձայնագրությունների միջոցով մի քիչ ջերմություն փոխանցել մարդկանց։ Բազմաթիվ տեսահոլովակներ ստեղծվեցին, որոնցից կուզեի առանձնացնել աշխարհի ամենատարբեր երկրներում ապրող երաժիշտների կատարումներից ստեղծվածը, որտեղ յուրաքանչյուր մասնակից ներկայացնում էր իր երկիրը և իր լեզվով շնորհակալություն հայտնում այդ օրերին ամենամարդկային ու ամենադժվարին գործ անող մասնագետներին ՝ բժիշկներին և բուժաշխատողներին։ Ես էլ իմ հայերեն ուղերձը փոխանցեցի նրանց։

Այնուամենայնիվ  մի շարք խնդիրների արդյունքում հասկանալի դարձավ, որ ցանցային տիրույթը երբեք չի կարող փոխարինել իրական բեմին, որտեղ կա շնչառություն, կա կենդանի մի դաշտ, որը ստեղծվում է կատարողի և ունկնդրի ներկայության շնորհիվ և որը էական է բեմ, հանդիսատես հարաբերության և պահը իրականանալու իմաստով։ Հասկանալի դարձավ նաև, որ որոշ մասնագիտություններ ապագայում էլ կարող են շարունակել իրենց գործունեությունը  առցանցային տիրույթում և գուցե դա շատ հարցերում իր օգտակարությունը բերի նաև, բայց մեր դեպքում ՝ երաժշտի կամ դերասանի համար ապագա չունի։

Մյուս կողմից էլ դժվար է պատկերացնել, որքա՞ն ավելի բարդ կլիներ ամեն ինչ, եթե գոյություն չունենար համացանցը։

 

Հարգելի Նարինե, ինչպե՞ս  ի հայտ եկավ  Հայրիկ Մուրադյանի ծննդյան 115-ամյակին նվիրված շարքի գաղափարը, որը պարբերաբար հրապարակում էիք  Ձեր  ֆեյսբուքյան էջում:

Հրապարակում էի ամեն օր։ Այդ շարքն էլ ծնվեց իրավիճակի թելադրանքով, որի ստեղծման համար շատ ուրախ եմ։ Վերջին տարիներին մեզ մոտ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ բացի համերգային դահլիճում համերգների կազմակերպումից, տարբեր ազգագրական համույթների և ժողովրդի մասնակցությամբ Հայրիկ Մուրադյանի անունը կրող փողոցում նշում ենք Նրա ծննդյան օրը, որը իսկական տոնակատարության է վերածվում։ Այս տարի համավարակի արդյունքում հնարավոր չեղավ նման միջոցառումներ կազմակերպել, բայց փոխարենը ՝օգտվելով այսօրվա տեխնոլոգիական հնարավորություններից ստեղծեցինք ամենատարբեր երկրներում ապրող 60 ընտրյալ մասնակիցների կենդանի խոսքից, պատմություններից, հուշերից, վերլուծողական, արժևորող կարծիքներից բաղկացած մնայուն, վավերագրական մի մեծ շարք։ Այդ տեսանյութերին կարելի է ծանոթանալ Youtub-յան կայքում, գրելով Հայրիկ Մուրադյանի անունը։

 

–Հայրիկ  Մուրադյանի երգարվեստի  սիրահարները ինչպե՞ս արձագանքեցին այս յուրօրինակ շարքի գոյությանը։

Կարծում եմ փաստը, որ իմ կողմից հայտարարված մեկամսյա ծրագիրը տևեց ավելի քան երկու ամիս ՝շատ խոսուն է և ովքեր հետևում էին շարքին, մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Հայրիկ Մուրադյանի թողած հոգևոր ժառանգությունը, որը մեր ժողովրդի դարերի ընթացքում ստեղծածը անհայտացումից փրկելուն, պահպանելուն ու փոխանցմանն էր միտված, մի ամբողջ տարածաշրջանից արմատախիլ արված մշակույթին նոր կյանք տալուն և հայ մարդու ինքնության  ձևավորմանն էր ուղղված ՝  իրավամբ տեղի է ունեցել ու խորը արմատներ տվել։ Գուցե  առաջին հայացքից միամիտ թվացող, բայց երգի միջոցով մարդկանց հոգիներում արթնացրել է ամենակարևոր հարցը. ովքե՞ր ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞րն է մեր ուղին։ Այդ ճանապարհը Հայրիկը  անցել է անչափ սիրով, գուրգուրելով և երբեք ՝ պարտադրելով։ Երբ մարդ համոզված է իր արածի կարևորության ու ճշմարտացիության վրա, նա կարողանում է այն հասցնել մարդկանց սրտերին, ճիշտ զգայարաններին։

 

Հարգելի Նարինեգիտեմ, որ  հասցրել  եք  ճանաչել  Հայրիկ  Մուրադյանին, ինչպիսի՞ն էր նա, ինչպես  կբնութագրեք  նրան:

Բախտավորություն եմ համարում, որ շատ մոտիկից եմ ճանաչել ամեն իմաստով անկրկնելի Հայրիկին։ Կարծում եմ մարդու կենսագրությունը իր ապրած կյանքի հայելին է։ Նա իր երգերի պես մաքրամաքուր Մարդ էր, անչափ պայծառ ու հոգու լուսավորությունը պահպանած ՝ անկախ իր ապրած դժվարին կյանքին։ Տեսնել ու ապրել ցեղասպանությունը, ապրել ստալինյան բանտային կյանք, պատերազմ, գաղափարական, ազգայինը չկորցնելու երկար տարիների պայքար ռեժիմի և որոշ մասնագետների դեմ... Շատ հազվադեպ եմ տեսել Նրան բարկացած և դրա առիթները եղել են կամ գաղափարական, կամ ՝ ստի ու կեղծիքի շուրջ, որը Նա տանել չէր կարողանում։

Հայրիկը սեր էր սփռում իր շուրջը և այսօր ես ամենուր տեսնում ու զգում եմ Նրա տված սիրուց ծնված հետադարձ սերը իր անվան, իր թողած ժառանգության նկատմամբ։ Կարծում եմ Հայրիկը այն հազվադեպ պատկառելի մարդկանցից է, ում բոլորն են սիրում և խորը հարգանք տածում։

 

Իսկ   որքանո՞վ է  պարտավորեցնող  լինել  մեր  ազգային երգարվեստի մեծ նվիրյալի՝ Հայրիկ  Մուրադյանի հարսը:

Իհարկե պարտավորեցնող է, բայց կարծում եմ ամենից առաջ յուրաքանչյուր մարդ պարտավոր է նախ իր անունը ու դեմքը պատվով կրել։ Ես անչափ սիրով եմ կատարում Հայրիկ Մուրադյանի և նաև հորս՝ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի հոգևոր ժառանգության հետ կապված ցանկացած գործ։ Դա իմ կյանքին առավել հմայք ու հետաքրքություն է բերում։ Արդեն տարիներ է, որ ներկայացնում եմ «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ը, որը ստեղծեցի հրաշալի գիտակցելով, որ ինքս ուժերիս ներածի չափով ցանկանում եմ հետևողական լինել հատկապես ինձ հարազատ այս երկու մեծերի թողած ժառանգությանը, ովքեր մեր մշակույթի երկու կարևոր հիմնասյուներն են։

Այդ ճանապարհին երբեք մենակ չեմ եղել և տասնյակ նվիրյալներ, իմ բարեկամները մշտապես եղել են կողքիս և միասնական ուժերով կարողացել ենք անել ավելին։

 

Մոտ 30 տարի ապրելով Պորտուգալիայում՝  երբեք Հայաստանի հետ  Ձեր  կապը  չեք  կտրել: Իսկ  Ձեզ  ինչպե՞ս է հաջողվում  օտար  հողում  պահել ինքնությունը, հայությունը և չփոխվել:

Կարծում եմ սա ինքնության գիտակցման  հարց է։ Ես աշխարհի բնակիչ չեմ պարզապես, այլ ունեմ ազգություն։ Ինձ անչափ հետաքրքիր է աշխարհը, տարբեր ազգերի մշակույթները, որոնցից մշտապես հարստանում եմ։ Նրանց ճանաչելը ինձ օգնել է է՜լ ավելի գնահատել մերը, է՜լ ավելի խորանալ մեր ունեցածի մեջ և այն ներկայացնել օտարին։ Ես մշտապես եմ անում դա նաև իմ մասնագիտությամբ։ Կարո՞ղ ենք անկախ բնակության վայրից օգտակար լինել ազգին, հայրենիքին։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Այլապես բացատրություն չէր ունենա այն բոլոր բացասական երևույթները, որոնք տեղի են ունենում մարդկանց ձեռքով, որոնց բնակավայրը իրենց հայրենիքն է։

Վերը խոսեցինք պատասխանատվության մասին։ Կարծում եմ այս հարցում էականը մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությամբ ապրելու հարցն է, պատասխանատվություն մեր կոչմանը, մեր գործին, ազգությանը, ընտանիքին, մեր արած յուրաքանչյուր քայլին ու արտաբերած բառին, ազնիվ ապրելուն։

 

Հարգելի Նարինե, Դուք  Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից եք, սակայն  հաճախ եք տարբեր ծրագրերով Հայաստան գալիս, արդյո՞ք վերադարձի նպատակ  ունեք։

Այո, շատ հաճախ եմ վերադառնում տուն և մշտապես կշարունակեմ սկսածս գործերը, որտեղ էլ լինեմ։ Դրանք իմ անելիքներն են, որոնց ճանապարհը անցնում է Հայաստանով։ 

 

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյանի

հարցազրույց Նարինե Դելլալյան Պորտուգալիա  Հայրիկ Մուրադյան խմբագրի ընտրանի

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին