Իսպանիայի ավելի քան 70 նախկին նախարարներ, տարածաշրջանային կառավարությունների նախկին ղեկավարներ և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ ստորագրել են մանիֆեստ ի պաշտպանություն Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I-ին, որը վերջերս լքեց երկիրը խոշոր սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով La Vanguardia-ին:
Փաստաթղթում, որը ստորագրել են կառավարության նախկին ղեկավար Ալֆոնսո Գերրան (1982-1991), աշխատանքի նախկին նախարար Սելեստինո Կորբաչոն (2008-2010), արդարադատության նախկին նախարար Ռաֆայել Կատալա Պոլոն (2014-2018) և այք, հիշատակվում է անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին:
Այժմ նախկին թագավորը գտնվում է ԱՄԷ-ում: