Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում հարազատներից մեկի կողմից դաժան ծեծի ենթարկված երեխաներն այս պահին գտնվում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բկ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա պահին կատարվում է բժշկական զննություն:
Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում»։