f

Անկախ

Մակրոնը կարծում է, որ Էրդողանն ապակայունացնում է Եվրոպան


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է Եվրոպական միության ապակայունացմանը: Այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն  այսօր Paris Match պարբերականում հրապարակված հարցազույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ Էրդողանը «զավթողական քաղաքականություն է վարում՝ հիմնված ազգայնամոլության և իսլամիզմի խառնուրդի վրա, որը անհամատեղելի է եվրոպական շահերի հետ և Եվրոպայի ապակայունացման գործոն է»: «Նման իրավիճակում Եվրոպան պետք է իրատեսորեն գնահատի  տեղի ունեցողը և գործի իր շահերին համապատասխան»,- ավելացրել է Մակրոնը:

«Ես բնավ կողմ չեմ գործողությունների  ծավալմանը,- հավելել է նա:- Սակայն ելնելով համաչափ գործողությունների անհրաժեշտությունից՝ կարծում եմ՝ կարևոր է խուսափել անկարող դիվանագիտությունից: Մենք արդեն ազդանշան ենք տվել՝ ցուցադրելով եվրոպական համերաշխության գործնականությունը»,- նշել է Մակրոնը, որ այսօր՝ հինգշաբթի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններում պետք է քննարկի ԵՄ-ի դիրքորոշումը միջազգային կարևորագույն խնդիրների կապակցությամբ:

Միջերկրածովյան տերությունը

Օգոստոսի 12-ին Մակրոնը կոչ արեց Անկարային դադարեցնել նավթի միակողմանի հետախուզումը Արևելյան Միջերկրական ծովում: Հաջորդ օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ երկիրն այդ տարածաշրջան է ուղարկում երկու բազմանպատակ Rafale ինքնաթիռ և Lafayette եռակայմ հետախուզանավը: Դա թուրքական ղեկավարության կտրուկ արձագանքը հարուցեց:

Այդ կապակցությամբ Paris Match-ին տված հարցազրույցում Մակրոնը հատուկ ընդգծել է, որ «Ֆրանսիան միջերկրածովյան տերություն է»: Միաժամանակ նա հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններում ծագած խնդիրներին ճկուն մոտեցում ցուցաբերելու օգտին:

«Ես եվրոպական երկրների այն սակավաթիվ ղեկավարներից եմ, որոնք վերջին տարիներին անձնական հանդիպումներ են ունեցել Էրդողանի հետ: Ես ընդունել եմ նրան Փարիզում 2018 թ. հունվարին: Շատերն ինձ դրա համար քննադատել են: Էրդողանն այն առաջնորդներից է, որոնց հետ ես խնդիրների շարունակական քննարկումներ եմ անցկացնում»,- հայտարարել է Մակրոնը:

Նա հիշեցրել է նաև, որ ինքն էլ այցելել է Թուրքիա 2018 թ. սեպտեմբերին և առաջարկել է 2019 թ. Լոնդոնում Թուրքիայի հետ գագաթնաժողով անցկացնել, որին մասնակցել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

 

Աշխարհում Էմանուել Մակրոն Թայիփ Էրդողան

Այլ հոդվածներ հեղինակից

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում
Վաղ առավոտյան թարմ ապրանք. Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել ադրբեջանական պետհամարանիշներով մեքենայից (լուսանկար)
Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն ու Ավետարանոց գյուղերը
Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն է ժամանել Հայաստան եւ Արցախ
Աշխատում են թուրքի շահերից ելնելով՝ ձեռք ձեռքի տված. yerevan.today
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Ավելին
Ավելին