Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչն այսօր՝ հինգշաբթի, հրաժարական է ներկայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լեհաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Նախարարն ավելի վաղ ասում էր, որ նախագահական ընտրություններից հետո լավ ժամանակ է գալու լեհական դիվանագիտության ղեկավարին փոխելու համար, և համոզմունք էր հայտնել, որ իր հաջորդը կանցկացնի նույն գիծը ու կնպաստի միջազգային ասպարեզում Լեհաստանի դիրքերի հետագա ամրապնդմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Չապուտովիչը Լեհաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հունվարից։