f

Անկախ

Մայիս-օգոստոս ամիսներին Երևանում հատվել է մոտ 200 ծառ. Pastinfo.am


Ընթացիկ տարվա մայիս-օգոստոս ամիսների ընթացքում մայրաքաղաքում հատվել է մոտ 200 ծառ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանի քաղաքապետարանից՝ նշելով, թե դրանք եղել են չորացած կամ վթարային ծառեր։

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Երեւանի քաղաքապետ Հայ Մարությանը հայտարարեց, թե նախորդ տարի հավաքել է բնապահպանների մեծ կազմ և ասել, որ Երևանում գույքագրեն այն ծառերը, որոնք արդեն կենսունակ չեն և որոնք պոտենցիալ ունեն շուռ գալու, ընկնելու մեքենաների, մարդկանց վրա։

 

 

«Այդ պահին գույքագրեցինք 437 ծառ։ Հիմա 500-ից ավել է։ Անգիր հիշում եմ այդ թիվը, որովհետև այդ ժամանակ ապրում էի դրանով։ Ասացի՝ շատ կարևոր է, մեր հանրությանը պետք է զգուշացնենք, ասենք՝ այո ծառեր են, բայց այդ 437 ծառը պոտենցիալ վտանգավոր, նաև մահվան ելքով վտանգ ունեն»,- ասել էր Հայկ Մարությանը։

Ասուլիսից հետո «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել՝ Երևանի քաղաքապետին՝ պարզելու համար մայրաքաղաքում նախատեսված և արդեն իրականացված ծառահատումների ծավալները, ինչպես նաև քաղաքի կանաչապատման խնդիրների հետ կապված այլ հարցեր։

Մասնավորապես հետաքրքվել էինք ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել հիվանդ ծառերի մասին եզրակացությունը, մայրաքաղաքի ո՞ր տարածքներում են գտնվում վերոհիշյալ հիվանդ ծառերը, քանի՞սն են արդեն իսկ հատվել եւ հիվանդ, էտման ենթակա հիվանդ ծառերի փոխարեն կատարվե՞լ է արդյոք նոր ծառատունկ։

Քաղաքապետարանից ստացված պատասխանում խոսք անգամ չկար հրավիրված բնապահպանների որեւէ խմբի մասին։ «Չորացած, հիվանդ կամ անկենսունակ ծառերի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունները տրվում են և՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության մասնագետների, և՛ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետների կողմից: Քաղաքապետարանից լրատվամիջոցին տեղեկացնում են նաև, որ նշված կառույցները պարբերաբար տրամադրում են նմանատիպ եզրակացություններ»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանում: Այլ խոսքով՝ ոչ թե բնապահպաններն են հիվանդ ծառերի մասին եզրակացություն տվել, ինչպես ասում է Հայկ Մարությանը, այլ հենց քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցները։

Դառնանք հիվանդ ծառերին. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից Երևանի բոլոր վարչական շրջանների հանրային տարածքներում իրականացվել է չորացած ծառերի գույքագրում, որի արդյունքում, ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության, այս պահին արձանագրվել է մոտ 800 չորացած ծառ, որոնք ենթակա են հատման: «Առկա են նաև նախնական տվյալներով հազարից ավելի կիսաչոր ծառեր և թփեր, որոնք ենթակա են սանիտարական էտման կամ հատման աշնան, գարնան ամիսներին և որոնց գույքագրումը ընթացքի մեջ է: Նկատենք, որ քաղաքապետարանից տրամադրված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սանիտարական էտման, հատման աշխատանքներն իրականացվում են աշնանն ու գարնանը, իսկ թե ինչպես ստացվեց, որ Մաշտոցի պուրակում էտումն իրականացվեց հենց ամռան կեսին՝ գիտեն թերեւս կառուցապատողն ու քաղաքապետ Մարությանը։

Երևանի բոլոր վարչական շրջաններում առաջիկա ամիսներին նախատեսվում է իրականացնել նաև բակային տարածքներում առկա չոր, անկենսունակ ծառերի գույքագրում,- հայտնում են Երեւանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքում հատվել է մոտ 200 չորացած կամ վթարային ծառ, իսկ փոխարենը որեւէ ծառ չի տնկվել։

«Փաստինֆո»-ի՝ արդյոք հատված կամ էտման ենթակա հիվանդ ծառերի փոխարեն կատարվե՞լ է նոր ծառատունկ հարցին քաղաքապետարանից տեղեկացնում են՝«ծառատունկն իրականացվում է աշնան կամ գարնան ամիսներին՝ պայմանավորված ծառերի, թփերի աճման և զարգացման առանձնահատկություններից: Փողոցային հատվածներում ծառատունկը, որպես կանոն, իրականացվում է հատված կամ չորացած ծառերի փոխարինման սկզբունքով, իսկ այգիներում և պուրակներում տունկը իրականացվում է՝ հաշվի առնելով հիգիենիկ, դենդրոլոգիական և լանդշաֆտային ճարտարապետության կանոնները: Օրինակ, լինում են դեպքեր, երբ ծառերը իրար շատ մոտ են աճում և խանգարում են միմյանց բնականոն աճին, տվյալ իրավիճակում հատված ծառի փոխարեն կարող է ընդհանրապես նոր ծառ չտնկվել»: Իսկ թե ինչու 2020 թվականի գարնանը, օրինակ՝ մայիսի որեւէ ծառատունկ չի կատարվել, երբ ծրագրած են եղել ծառահատումները՝ քաղաքապետարանը գրավոր ուղարկած պատասխանում պարզապես լռության է մատնել։

Տեղեկացնենք, որ «Փաստինֆո»-ի կատարած վերջին հետաքննությունից հետո պարզվել էր, որ Մաշտոցի պուրակում կառուցվող սրճարանի տարածքում իրականացված աղմկահարույց ծառահատումներն ի սկզբանե պլանավորված չեն եղել։ Համենայն դեպս, քաղաքապետարանից լրատվամիջոցին տրամադրված փաստաթղթերում չկար նման որեւէ ամրագրում, բայց կառուցապատող ընկերությունը վստահ է եղել, որ իրեն թույլատրվելու է հատել պուրակի այն ծառերը, որոնք խոչընդոտում են սրճարանի կառուցապատմանը։

Պաշտոնական պատասխանից պարզ էր դառնում, որ 2020 թվականի հուլիսի 15-ի ամսաթվով կազմվել էր մի արձանագրություն այն մասին, որ Մաշտոցի անվան պուրակում առկա են թվով 4 մանրատերև թեղիներ՝ խորը արմատային փտախտի նշաններով, որոնք ենթակա են սանիտարական հատման, մինչդեռ կառուցապատողն այդ ծառերը շինարարական շրջափակման մեջ էր վերցրել նշված եզրակացությունից ամիսներ առաջ։ Հատված ծառերի փոխարեն, ըստ լրատվամիջոցին տրամադրված պաշտոնական տեղեկատվության, ծառատունկ դեռեւս չի իրականացվել։

ապօրինի ծառահատում Երևանի քաղաքապետարան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին