f

Անկախ

Մեր  նպատակը ոչ թե   դպրոցին լրացնելն է, այլ  որ  սեր արթնացնենք  երեխաների մեջ  գիտության հանդեպ. Մարինա Գրիգորյան


Գիտության  նկատմամբ  սերը  ձևավորվում է դեռ մանուկ հասակում: Այս գաղափարով առաջնորդվելով՝ մասնագիտությամբ  բժիշկ  Մարինա Գրիգորյանը  իրագործեց մանուկների համար Գիտության թանգարան ստեղծելու իր գաղափարը: 2016 թվականից Երևանում գործում է «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարանը:

Թանգարանն իր նշանակությամբ ու գործառույթներով բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Դուրս գալով թանգարանային գործունեության ավանդական պատկերացումներից՝ այն գործում է որպես ինտերակտիվ միջավայր, որի նպատակն է խաղի միջոցով երեխաների մեջ բնագիտական առարկաների հանդեպ սեր արթնացնել: Թանգարանում  ներկայացված է ֆիզիկայի  տարբեր  բնագավառների  շուրջ  40 ցուցանմուշ: Այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն դիտելու, այլև դիպչելու և անգամ անմիջականորեն փորձարկելու կիրառական բնույթի գիտական պարագաները՝ այդպիսով ինտերակտիվ շփման միջոցով ծանոթանալով և ավելի լավ ընկալելով բնագիտության զարմանահրաշ աշխարհը, հասկանալով գիտական օրենքները:

Թանգարանի հիմնական նպատակների, գործունեության, ինչպես նաև համավարակով պայմանավորված խնդիրների մասին  «Անկախ»-ը զրուցել է   «Փոքրիկ էյնշտեյն» գիտության թանգարանի տնօրեն Մարինա Գրիգորյանի հետ:

 

–Հարգելի  Մարինա,  տեղյակ եմ, որ  մասնագիտությամբ  բժիշկ  եք: Հետաքրքիր է, ինչպե՞ս  ծագեց երեխաների  համար  ինտերակտիվ թանգարան ստեղծելու  գաղափարը  և ինչպե՞ս  այն  կյանքի կոչվեց:

Փոքրիկ Էյնշտեյնի ստեղծման գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ տղաս դեռ փոքր էր՝ մոտավորապես  իննը-տաս տարեկան։ Երբ հերթական ծննդյան օրն էր մոտենում, հարցրեցի իրեն, թե կցանկանա արդյոք ինչ-որ սրճարանում նշել,  նա ասաց, որ  այդ ամենից արդեն ձանձրացել է։ Ես և ամուսինս մտածում էինք, թե ինչ կարելի է անել, որպեսզի երեխաների ժամանցը  հետաքրքիր լինի։ Կարևոր կարմիր թելը, որը  ցանկանում էինք լիներ գաղափարի հիմքում,  դա այն էր, որ ժամանցը լիներ նաև ուսուցողական։ Քանի որ մասնագիտությամբ նաև  բժիշկ ենք,  համացանցում  նկատեցինք, որ կան գիտական շոու-ծրագրեր, որոնց ընթացքում քիմիական գիտափորձեր են կատարվում։

Դրանք ցնցող էֆեկտ են թողնում երեխաների վրա և երեխաների կողմից ընկալվում են նաև որպես ֆոկուս։  Եվ  կամաց-կամաց մեր տան պատշգամբում սկսեցի իրականացնել այդ գիտափորձերը։ Առաջին գիտափորձը արեցինք  զարմուհուս  ծննդյան տոնին։ Այն շատ հաջողվեց. բոլոր երեխաները տպավորված էին։ 

Քանի որ գիտական շոու-ծրագրերը հիմնականում հրավիրում էին ծննդյան տոներին, մենք մտածեցինք , որ պետք է այնպես անել, որ գիտությունը կամ գեղեցիկ, գունեղ քիմիան, և ինչու չէ՝ նաև ֆիզիկան, հնարավորություն ունենան մտնել  յուրաքանչյուրի տուն նաև սովորական օրերին։ Եվ ստեղծեցինք մեր արտադրանքը՝   «Փոքրիկ Էյնշտեյն»  գիտական հավաքածուները։ Այդ  հավաքածուները պարունակում էին բոլոր անհրաժեշտ նյութերը և պարագաները տնային պայմաններում գունեղ քիմիական և ֆիզիկական գիտափորձեր կատարելու համար։ Դրանք,  ըստ էության, ինչպես մեր գիտական շոու-ծրագրերը առաջինն էին Հայաստանում՝ որպես հայալեզու հավաքածուներ։  Դրանից հետո նոր միայն որպես մեր գաղափարների տրամաբանական շարունակություն եղավ թանգարանի ստեղծումը, որը նույնպես եզակի է Հայաստանում։ Թանգարանը հիմնադրեցինք՝  ցուցանմուշները  գնելով տարբեր երկրներից, իսկ որոշ բաներ  մեր մտահղացումն  էր։

Սկսեցինք 25 ցուցանմուշով, իսկ հիմա արդեն շուրջ 40 ցուցանմուշ  ունենք և այս տենդենցը դեռ  շարունակվում է։ Հենց այս օրերի ընթացքում,  չնայած համավարակին և տնտեսական ճգնաժամին պատվեր ունենք, որը ճանապարհին է և երկու-երեք ամսից կլինի Հայաստանում։

 

Ի՞նչ  գաղափար  և  նպատակ   է  Ձեր  նախագիծն իր մեջ  պարունակում:

«Փոքրիկ Էյնշտեյն»-ի գաղափարը հետևյալն է, որ այսպես ասած «ձանձրալի առարկաները»՝ քիմիան և ֆիզիկան, դարձնենք հանրամատչելի  և հետաքրքիր երեխաների համար։  Իհարկե, սա անչափ կարևոր է,  նույնիսկ  կարգախոս ունենք.    «Հզոր գիտություն, հզոր պետություն» :  

Այս տարի իմ աղջիկը ևս դիմորդ էր, և երբ նայում էի տարբեր բուհերում ֆիզիկայի և քիմիայի բաժինների դիմելիությունը, խորը ցավով արձանագրեցի, որ հատկացված տեղերը շատ ավելին էին, քան դիմորդների թիվը։

Նպատակն այն է, որ երեխաները փոքր տարիքից սկսեն սիրել բնագիտական առարկաները, ինչը  մեծ խնդիր է, քանի որ դպրոցում նրանք չեն պատկերացնում ֆիզիկայի կամ քիմիայի պրակտիկ կիրառությունը։ Մենք նմուշները ցուցադրելիս կապ ենք ստեղծում իրականության հետ, բերում առօրյա օրինակներ։ Նպատակը հետաքրքիր ձևով, խաղերի և զվարճանքի միջոցով երեխաների մեջ սեր արթնացնել գիտության հանդեպ։ Հաճախ դպրոցներից զանգահարում են և առաջարկում բերել 7-8- րդ դասարանցիների։ Մենք հումորով պատասխանում ենք, որ 7- րդ դասարանում արդեն ուշ է մեզ այցելել, քանի որ այդ տարիքում արդեն իսկ ուսումնասիրում են քիմիա, ֆիզիկա առարկաները։ Մեր նպատակը  ոչ թե  դպրոցին լրացնելն է, այլ, որ դեռ փոքրուց՝  5-6 տարեկանից,  սեր արթնացնենք  երեխաների մեջ  գիտության հանդեպ։

Մեր թանգարանի այցելու  բոլոր  երեխաներին բացատրում ենք, որ մենք իրենց բանաձևեր չենք սովորեցնում, այլ պարզապես ուզում ենք ցույց տալ, որ ֆիզիկա և քիմիա առարկաները հանդիպում են մեր ամեն մի քայլափոխին։ Եվ ուզում ենք, որ իրենք հասկանան երևույթների տրամաբանությունը, որ ֆիզիկան անգիր անելու առարկա չի։ Այդ առարկան պետք է հասկանալ և հասկանալով սովորել։ Եվ միայն հասկանալով է, որ երեխաները կկարողանան մտապահել։  Իսկ երբ երեխաները ոչ միայն հասկանում են, այլ նաև իրենց ձեռքերով փորձում,  ինֆորմացիան արդեն դառնում է իրենցը։

 

– «Փոքրիկ էյնշտեյն»-ի կարգախոսն է՝ զվարճանոմ ենք սովորելով։ Տիկին Մարինա, Ձեր փորձը  ինչ է ցույց տալիս, հնարավո՞ր է գիտափորձերի, խաղերի ու գործնական աշխատանքների միջոցով հետաքրքրություն և սեր արթնացնել երեխաների մեջ դեպի բնագիտական առարկաները:

Այո, «Փոքրիկ Էյնշտեյն»-ի   կարգախոսն է  «Զվարճանում ենք սովորելով» ։ Մենք ունենք ևս մեկ  կարգախոս, ավելի նորը՝  « Արի գիտակցենք զվարճանքը»:   Գիտակցել  բառը մենք արհեստականորեն բաժանում ենք երկու մասի՝  գիտության և կցել, այսինքն  մենք գիտությունը  կցում ենք զվարճանքին։ Մեր փորձը ցույց է տալիս, որ երեխաների մեծ մասը, կարելի է ասել 99 տոկոսը, եթե ոչ 100- ը, մեր թանգարանից հեռանում են մեծ ոգևորությամբ և միաբերան խոստանում, որ երբ դպրոցում սկսեն ուսումնասիրել  քիմիա և ֆիզիկա առարկաները՝  դա պետք է անեն ավելի մեծ ոգևորությամբ։

Ինչպես  Կոնֆուցիոսն է ասում. «Ասա՛ ինձ, և ես կմոռանամ, ցո՛ւյց տուր ինձ, և ես կհիշեմ, ներգրավիր ինձ, և ես կհասկանամ»:  Այսինքն ներգրավելով երեխաներին՝ մենք հնարավորություն ենք տալիս նրանց, որպեսզի հասկանան երևույթը և այդ ինֆորմացիան դառնա իրենց սեփականությունը։

 

Որքա՞ն  է  կազմում  յուրաքանչյուր  գիտափորձի  տևողությունը  և  ինչպե՞ս  եք   կատարում թեմայի   ընտրությունը:

Փոքրիկ Էյնշտեյնի գիտափորձերը ընդհանուր առմամբ կարելի է բաժանել երկու մեծ խմբերի՝  քիմիական և ֆիզիկական։ Գիտության թանգարանում ցուցադրված բոլոր ցուցանմուշները վերաբերում են ֆիզիկայի այս կամ այն բնագավառին, իսկ շոու- ծրագրերի ընթացքում մենք հիմնականում իրականացնում ենք  գունեղ, քիմիական փորձարկումներ։ Շոու-ծրագրերի տեսակները շատ տարբեր են։ Ունենք մինչև 9-10 տարբեր ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրը  ինչ-որ մի թեմայի է նվիրված, կամ ինչ-որ մի նյութով է գերակշռող մասը կատարվում։ Օրինակ ունենք քիմիական շոու-ծրագիր , որի ընթացքում կատարում ենք գունեղ քիմիական փորձարկումներ։ Ունենք  նաև կրիո շոու: Կրիո շոուն էկզոտիկ շոու ծրագիր է, որ անց է կացվում հեղուկ ազոտով և չոր սառույցով: Կրիո շոուն ինտերակտիվ - ինտելեկտուալ շոու ծրագիր է երեխաների անմիջական մասնակցությամբ, որի ընթացքում երեխաների հետ բացահայտում ենք, թե ինչպես են նյութերն ու առարկաները փոխում իրենց հատկությունները սուպեր - ցածր ջերմաստիճանային պայմաններում՝ փշրվող վարդ, գիտական ձնագնդիներ և էլի ուրիշ  «ցրտաշունչ»  գիտափորձեր:  Ունենք տիեզերական քիմիական շոու-ծրագրեր, որի ժամանակ երեխաների հետ տեղափոխվում ենք արեգակնային համակարգ, արեգակնային համակարգի բոլոր մոլորակներին  բնորոշ գիտափորձեր ենք անում։

Օրինակ բոլոր երեխաները գիտեն, որ Մարսը հայտնի է իր ամենաբարձր հրաբուխներով, այդ պատճառով հայտնվելով Մարս մոլորակում կատարում ենք քիմիական հրաբուխ։

Նեպտուն մոլորակը հայտնի է իր շատ ուժգին քամիներով, որոնց արագությունը հասնում է մինչև 2000կմ/ժամ։ Եվ մենք արհեստականորեն ուժեղ քամի ենք ստանում՝  հայտնվելով տիեզերական շոու- ծրագրերի ժամանակ  Նեպտուն մոլորակի վրա։

Ունենք  վարպետության դասեր, որոնց ընթացքում երեխաները, օրինակ, օճառ կամ մոմ  են պատրաստում։ Օճառ պատրաստելու ընթացքում երեխաների հետ սովորում ենք, թե ինչպես է առաջացել, ստեղծվել օճառը։ Հասկանում ենք օճառի կարևորությունը, ինչ   մեխանիզմով, ինչ սկզբունքով է մաքրում օճառը։ Իսկ վերջում երեխաները որպես հուշ իրենց հետ տանում են  իրենց իսկ ձեռքով պատրաստած բնական օճառը։

Թանգարանի սկզբնական ցուցանմուշները  ընտրել ենք այն սկզբունքով, թե որքան տպավորիչ կլինի այն երեխաների համար։

Հետո արդեն կամաց-կամաց դրանք ավելացրել ենք՝  աշխատելով ներգրավել ցուցանմուշներ, որոնք կընդգրկեն ֆիզիկայի տարբեր բաժիններ։

 

Ինչո՞ւ  է  թանգարանում  ցուցանմուշներին  դիպչելը   պարտադիր  պայման  և  ո՞ր  տարիքից  կարող են երեխաները կատարել գիտափորձեր:

Հաճախ  «թանգարան»  անվանումը շփոթության մեջ է գցում մարդկանց՝ այցելուներին թվում է, որ երեխաները պետք է գան ու պարզապես տեսնեն ներկայացված նմուշները: Իրականում բոլոր ցուցանմուշներն այնպիսին են, որ խաղի միջոցով երեխաներին ծանոթացնեն գիտության ոլորտին:

Մեր գիտության թանգարանը անվանում ենք ինտերակտիվ, քանի որ վստահ ենք և համոզված, որ երեխաները միայն տեսնելով, չեն կարող հասկանալ։  Ինչպես նախորդ հարցին անդրադառնալիս՝  կուզեի մեջբերել Կոնֆուցիոսի խոսքը.  «Ասա՛ ինձ, և ես կմոռանամ, ցո՛ւյց տուր ինձ, և ես կհիշեմ, ներգրավիր ինձ, և ես կհասկանամ»:  Իսկ հասկանալը դա թերևս ամենակարևորն է։  Եթե երեխան հասկացավ և ոչ թե անգիր արեց, այդ ինֆորմացիան դառնում է իր սեփականությունը։ Իսկ ամենաթանկ  բանը, որ մարդ ունի՝  դա իր գիտելիքն է։ Ամեն ինչ հնարավոր է կորցնել, բացի գիտելիքից։  Գիտելիքն այն հիմքն է, այն բազան է, որի հիման վրա նորից ու նորից կարելի է ստեղծել նյութական արժեքներ։

Մեր թանգարանում շոու-ծրագրերին մասնակցությունը  խորհուրդ ենք տալիս 5-6 տարեկանից բարձր երեխաներին։ Ունենք ցուցանմուշ՝  «Պյութագորասի թեորեմը»,  որը շատ պարզ և հասկանալի ձևով բացատրում ենք նույնիսկ առաջին դասարանցիներին։

 

Այսօր «Փոքրիկ Էյնշտեյն» Ինտերակտիվ թանգարանն իր տեսակով միակն է տարածաշրջանում։  Ինչպե՞ս  այս  կարճ  ժամանակահատվածում կարողացաք բավականին մեծ հետաքրքրություն առաջացնել:

Թանգարանը  բացելիս շատ մեծ մտավախություն ունեինք, կկարողանանք արդյո՞ք գոյատևել։  Ինչպես գիտենք գիտությունը, ֆիզիկան կամ քիմիան այն առարկաները չեն, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում երեխաների մոտ։ Սակայն, ի զարմանս մեզ, բավականին մեծ հետաքրքրություն առաջացավ մեր թանգարանի հանդեպ։ Կարծում եմ, գլխավոր պատճառներից մեկն էլ հենց  այն  էր, որ  թանգարանը ինտերակտիվ է։ Մեր երեխաները սովոր են գնալ թանգարան, լսել, թե ինչ են պատմում իրենց, և փորձել մտապահել այդ  ինֆորմացիան։ Մեր թանգարանում ևս ունենք  նմանատիպ  էքսկուրսիոն  ծրագիր, որի ընթացքում երեխաներին ներկայացնում ենք ցուցանմուշների հիմքում ընկած գիտությունը, պատմում ենք, թե այս կամ այն երևույթը մեր կյանքում որտեղ է հանդիպում։

 Օրինակ, երեխաներին պատմում ենք ճախարակների մասին. պատմում ենք, թե ինչպես էին Հին  Եգիպտոսում բուրգեր կառուցել, բավականին մեծ քարեր բարձրացրել ճախարակների օգնությամբ։

 Յուրաքանչյուր ցուցանմուշի դեպքում ոչ միայն գիտական հիմքով տրամաբանությունն ենք բացատրում, այլ նաև կապ ենք ստեղծում մեր կյանքի տարբեր երևույթների հետ։ Եվ դրանից հետո արդեն երեխաները սկսում են անձամբ խաղալ և փորձարկել։ Եվ հենց այս ընթացքում է, որ երեխաները ապրում են մեծ ոգևորություն։ Եվ հենց այստեղ է, որ իրենց կամքից անկախ նրանց մեջ տպավորվում են այդ երևույթները և դրանց բացատրությունը։

Եվ, իհարկե վստահ ենք, որ երբ նրանք մեծանան և սկսեն ուսումնասիրել  ֆիզիկա առարկան և անդրադառնան այն  երևույթներին, որոնք տեսել են թանգարանում,  նրանց ենթագիտակցությունից այդ ինֆորմացիան անպայման դուրս է գալու։ Եվ դա նպաստելու է, որպեսզի իրենք ավելի հեշտ յուրացնեն դպրոցի կողմից տրված գիտելիքները։

 

Ձեր  կարծիքով  ինչո՞վ  է պայմանավորված, որ  «Փոքրիկ էյնշտեյն»  գիտության  թանգարան այցելելը  դարձել  է  երեխաների  ամենասիրելի  էքսկուրսիաներից  մեկը:

Վստահորեն կարող եմ ասել, որ  «Փոքրիկ Էյնշտեյն»  գիտության թանգարան այցելելը դարձել է երեխաների ամենասիրելի էքսկուրսիաներից մեկը։ Դրա վառ ապացույցը այն էր, որ երբ աշակերտները ստացան թանգարաններ այցելելու անվճար  աբոնեմենտներ, բազմաթիվ զանգեր էինք ստանում ծնողներից,  ովքեր ցանկանում էին այդ աբոնեմենտներով այցելել մեզ։ Եվ մեծ ցավով էին ընդունում, որ մեր թանգարանը մասնավոր է և չեն կարող այցելել։ Երեխաները շատ են սիրում խաղալ, իսկ մենք միակ թանգարանն ենք, որտեղ  հնարավոր է խաղալ և միևնույն ժամանակ ծանոթանալ հետաքրքիր երևույթների։

 «Փոքրիկ Էյնշտեյն»  գիտության թանգարանը  այս առումով եզակին է։  Կարծում եմ դա  է պատճառը, որ «Փոքրիկ Էյնշտեյն»-ը երեխաների ամենասիրելի թանգարանն է։ Իրենք մեծ ոգևորությամբ սպասում են, որ էքսկուրսիոն հատվածը  վերջանա և անցնեն իրենց համար ավելի նախընտրելի ուսուցման ձևին՝ խաղին։

 Մեր թանգարան այցելությունից հետո երեխաները այդ ոգևորվածությունը փոխանցում են իրենց  դասընկերներին,  որովհետև նույն դպրոցի տարբեր դասարաններ հերթով սկսում են այցելել մեզ։

 

Վերջին ամիսներին, կորոնավիրուսով պայմանավորված, կրթամշակութային կենտրոնները  դադարեցրել են իրենց գործունեությունը: Ոմանք  իրենց գործունեությունը  ծավալում  են  առցանց տիրույթումՀետաքրքիր  է  ինչպե՞ս անցկացրեց համաճարակի  այս մի  քանի ամիսը Փոքրիկ Էյնշտեյն ինտերակտիվ գիտության թանգարանը:

Համավարակի և արտակարգ դրության պայմաններում, ցավոք սրտի, մենք չկարողացանք գործունեություն ծավալել։ Կապը պահպանում էինք միայն մեր ֆեյսբուքյան էջի միջոցով։ Բազմաթիվ խմբեր ունեինք ամրագրած, որոնց, իհարկե, մեծ սիրով կընդունենք արդեն իսկ սովորական կյանքի ռիթմին անցնելուց հետո։ Իսկ թե ինչու չեք անցել առցանց տիրույթ, կարծում եմ պարզ է։   Քանի որ մենք ինտերակտիվ թանգարան ենք, օնլայն գործունեություն ծավալելը պարզապես անիմաստ համարեցինք։  Այդուհանդերձ, ամառվա ընթացքում փոքրիկ խմբեր հյուրընկալել ենք, ինչպես սովորաբար անում ենք ամառվա ընթացքում։  Բնականաբար, ամռանը, դպրոցական արձակուրդների ընթացքում, դասարաններով այցելություններ չեն լինում։

 

Ի՞նչ  նոր  ծրագրեր  ունեք  առաջիկայում, որոնց մասին կցանկանայիք կիսվել մեր ընթերցողների հետ:

Ապագայում ծրագրեր ունենք թարմացնել և մեծացնել մեր  ցուցանմուշների ցանկը, քանակը։ Ծրագրեր ունենք կապված մեր գիտական հավաքածուների հետ. ցանկանում ենք դրանք  սերտիֆիկացնել  և արտահանել Ռուսաստան։

Շատերը զանգահարում են մեզ՝  կարծելով,  թե մենք զարգացման կենտրոն ենք։ Դա մեզ ստիպեց մտածել նաև այդ ուղղությամբ:  Եվ առաջիկայում հնարավոր է, որ նաև լինի «Փոքրիկ Էյնշտեյն» զարգացման կենտրոն։  Սակայն մենք դեռ փնտրտուքների մեջ ենք։ Ցանկանում ենք ստեղծել այնպիսի մի կենտրոն, որը նորություն լինի Հայաստանում,  չկրկնվի, ինչպես  «Փոքրիկ Էյնշտեյն»-ի  բուն  պրոյեկտը։

 

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյանի

 

Մարինա Գրիգորյան հարցազրույց «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ
Այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը․ Էլինար Վարդանյան
Պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը․ Ավետիք Չալաբյան
Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի․ Տիգրան Աբրահամյան
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները
Քարաթափում՝ Ալավերդիում
Ազատության պողոտայում BMW է այրվել
Վայոց ձորում խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը
Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը
Եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն, այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ․ Վահրամ Պետրոսյան
Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել
ՅՈՒՆԻՍԵՖ․ Հակամարտությունները, կլիմայական ճգնաժամը և ՔՈՎԻԴ-19-ը հսկայական վտանգ են ներկայացնում կանանց և երեխաների առողջության համար
Կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ
Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը
Էրիկ Բազինյան. «Ինչպես ռինգում, այնպես էլ կյանքում պետք է ամեն ինչ անել հաղթող դուրս գալու համար»
Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ
«Ժողովուրդ». Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Դատական համակարգում բարեփոխումներ են արվելու աննադանիբեկյանակերպ ու մնացականմարտիրոսյանանման երևույթներին ավելի բարձր պաշտոններ շնորհելու համար
«Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել
«Ժողովուրդ». Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են
«Հրապարակ». Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով
Ավելին
Ավելին