f

Անկախ

ArmBone Festival-ի բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը


Առաջին անգամ կազմակերպվող Երևանյան միջազգային Տրոմբոնի փառատոնի` ArmBone Festival-ի և վարպետության դասերի, բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Համերգը կանցկացվի փետրվարի 13-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա դիրիժոր Սանտյագո Դիազ Ագիռեի (Իսպանիա) ղեկավարությամբ: Թոմեր Մաշկովսկին (բաս տրոմբոն/Իսրայել/Նիդեռլանդներ), Ջորջ Կրիմպերիսը (տրոմբոն/Հունաստան), Խուան Պարդո Խիլը (տրոմբոն/Իսպանիա) հանդես կգան նվագախմբի հետ:

Երեկոյի ընթացքում կհնչեն Գրիգի, Հենդելի, Տելեմանի, Արենսկու և այլ կոմպոզիտորների գործեր:

Նշենք, որ երեկոյի դիրիժոր Սանտիագո Դիաս Ագիռեն ծնվել է 1991-ին Գետաֆեում (Իսպանիա): Որպես տրոմբոնահար ավարտել է Գետաֆեի և Արագոնի կոնսերվատորիաները: Որպես դիրիժոր սովորել է Արագոնի կոնսերվատորիայում և մասնակցել Խոսե Ռաֆայել

Պասկուալ Վիլապլանայի վարպետության դասերին: Ներկայումս Սանտյագոն Nineties Trombone Ensemble-ի դիրիժորի ասիստենտ է և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար բաս տրոմբոնահարը (2018-ից): Որպես դիրիժոր ղեկավարել է Հայաստանի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Գվատեմալայի, Ուրուգվայի նվագախմբերը:

2010-2018-ը եղել է Agrupación Musical Delicias-ի (Իսպանիա) գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Որպես տրոմբոնահար համագործակցել է Մադրիդի, Գալիցիայի, Բիլբաոյի, Գրան Կանարիայի, Բարսելոնայի, Վերբիեյի և այլ քաղաքների առաջատար նվագախմբերի հետ: Սանտյագո Դիազ Ագիռեն որպես տրոմբոնահար համագործակցել է Սըր Սայմըն Ռեթըլի, Վալերի Գերգիևի, Դանիել Հարդինգի, Չարլզ Դյութուայի, Ջանանդրեա Նոզեդայի, Էսա-Պեկկա Սալոնենի, Անտոնիո Պապպանոյի, Միխայիլ Պլետնյովի, Անդրեյ Բորեյկոյի, Ֆաբիո Լուիսիի, Վասիլի Պետրենկոյի և այլ հայտնի դիրիժորների հետ:

ArmBoneFestival-ը և փառատոնի շրջանակում անցկացվող վարպետության դասերը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ YerazArt ծրագրի աջակցությամբ:

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին