f

Անկախ

Պայմանավորվել ենք, որ շաբաթվա վերջ իրենց խնդիրները գրավոր կներկայացնեն Շրջակա միջավայրի նախարարություն. Գեղարքունիքի մարզպետը՝ ձկնավաճառների բողոքի մասին (տեսանյութ)


Խնդիրը բավական խորն է, ոլորտի պատասխանատուները հանձն են առել զբաղվել խնդրով, բոլորս էլ գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտ է և կարգավորման ընթացքում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով ձկնավաճառների բողոքի մասին:

Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղին այսօր իրենց ավտոմեքենաներով փակել էին ձկնորսները՝ դժգոհելով, որ իրենց արգելել են ձուկ որսալ, որի մասին հայտնել էր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Մեր քաղաքացիները խնդիր են տեսել և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, հիմա մենք պայմանավորվածության եկանք, որ առանց ավելորդ ագրեսիայի, բորբոքվելու՝ շաբաթ և կիրակի օրերին իրենց տեսած խնդիրները, հարցերը կձևակերպեն թղթի վրա և կտան Շրջակա միջավայրի նախարարությանը, որոնք էլ կփորձեն հարցերին պատասխանել»,- ասաց նա:

Մարզպետը հույս հայտնեց, որ նախարարությունը սպառիչ պատասխան կտա և իր համար ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ձկնորսները համամիտ են խելամիտ կարգավորվող և օրենքի շրջանակներում աշխատելուն: Գնել Սանոսյան նաև շեշտեց, որ թեմայի շուրջ քննարկումներ են եղել նաև մարզպետարանում, որոշ հարցերի պատասխաններ կան, իսկ որոշներին պետք է պատասխանի նախարարությունը:

Նշենք, որ ձկնորսները պատմեցին, որ իրենցից շատերը տուգանվել են, քանի որ փորձել են ձկնորսությամբ զբաղվել:

Շրջակա միջավայրի նախարարություն Տեսանյութ ձկնորսներ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան
Բոլթոնը պատմել է  Մակրոնի վերաբերյալ Թրամփի կարծիքի մասին
Թուրքիայում մայիսից ի վեր  COVID-19 դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Ռուսաստանը համաձայնվել է  սառեցնել ամբողջ միջուկային զինանոցը․ Պոմպեո
Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. razm.info
Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին, զգույշ եղեք. Աբրահամ Գասպարյանը դիմել է հույն ժողովրդին (տեսանյութ)
Իսպանիայում կորոնավիրուսի դեպքերը գերազանցում են 1 միլիոնը
Հռոմի Ֆրանցիսկոս  պապը  կոչ է արել  օրինականացնել միասեռ ամուսնությունները
Թուրքիայում հայտարարել են, թե երբ Ղարաբաղում խաղաղություն  կհաստատվի
Կարո՞ղ եմ ենթադրել, որ այս ակնհայտ քայլերը չեն արվում ա. քանի որ խելքները չի հասնում, բ. քանի որ նպատակ կա տարածաշրջանում փոխել ուժերի դասավորությունը։
Եվրախորհրդի նախագահը կորոնավիրուսի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողով կանցկացնի
ՀՀ ՊՆ. Հարավում մարտական գործողություններն ավելի են մոտեցել Արաքսին
Փեսաս զոհվեց.՝ «Ո՝Չ ՄԻ ՀԵՏ ՔԱՅԼ» խոսքերը շուրթերին…»
Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել. Իշխան Սաղաթելյանը` վարչապետի կոչի մասին
ԱԺ պատգամավորի գրառումը համարվում է պաշտոնական հայտարարություն, որի հերքելն արգելվում է. Ոստիկանություն. «Փաստինֆո»
Ադրբեջանը համաձայն է միայն Ղարաբաղի կապիտուլացիային, հարց՝ իսկ դու ի՞նչ անես, քեզ փրկելու համար ազգը ցեղասպանե՞ս:
Կուսակցականներ եւ համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձեւավորելու նպատակ չունենք․ Էդմոն Մարուքյան
«Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա
Հրապարակվել են Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները՝ ըստ օրերի
Յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:
Ի՞նչ գործ ունի ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում, իսկ վաղը չէ մյուս օրը Վաշինգտոնում, ի՞նչ գործ ունի Արմեն Սարգսյանը Բրյուսելում, եթե դիվանագիտական լուծում չկա
Բայց դա չի նշանակում որևէ փուլում պիտի հրաժարվել դիվանագիտական լուծումներից
ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր
Հարավային ուղղությամբ հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում
Կորեացի գործարարն իր բիզնեսը տեղափոխել է Հայաստան եւ մտադիր չէ հեռանալ (ֆոտո)
Ավելին
Ավելին