Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է «միջնորդ» դառնալ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի և «դեղին ժիլետների» բանակցություններում, հաղորդում է Ռադիո Sputnik-ը՝ հղում անելով Telegram ալիքին:
Մակրոնը ցանկանում է միջնորդել Բելառուսի բանակցություններում: Ուրեմն սկզբում ես կգամ, միջնորդ կլինեմ «դեղին ժիլետների» և Մակրոնի միջև: Այնտեղ այնպիսի՜ դրություն է, Աստված հեռու տանի. էլ ահաբեկչություն, էլ «դեղին ժիլետներ»: Չեն տեսնում: Մայք Պոմպեոն, բեռալուս ժողովրդի մեծ բարեկամը, վերջերս պայթել է, բնութագրել է իրավիճակը: Թող նախ այնտեղ գլուխ հանեն»,- հայտարարել է Լուկաշենկոն: