f

Անկախ

«Սա կրթական համակարգի կործանում է»․ Կարին Տոնոյան


«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Հայ ասպետ» դպրոցի հիմնադիր Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարդում եմ ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցն ու․․․

Իիի՜նչ հանճարեղ է գրված, է.....

Մանկավարժության մեջ ես մի ոսկե օրենք գիտեմ. եթե ուզում եք ձեր ասածը աշակերտները լսեն, որոշածը կատարեն, ապա անհնարին ու զավեշտալի բաներ մի ասեք..... շատ արագ կհեղինակազրկվեք......
Եթե պարոն պարետը կարծում է, որ այդ ուղեցույցի պահանջները հնարավոր է կատարել, ապա ես իմ տնօրենի պաշտոնը հանձնում եմ իրենց ուզած մարդուն..... և գիտեք՝ ինչու, որովհետև ես մանկավարժ եմ, ոչ թե վարժեցնող..... և առավել ևս անտրամաբանական հրամաններ կատարող:

Իսկ եթե այս ամենը նրա համար է, որ մենք գերադասենք հեռավար կրթությունը, ապա միանշանակ՝ ոչ, մենք մերժում ու մերժելու ենք հեռավար կրթությունը:

Սա կրթական համակարգի կործանում է, պարզապես, որտեղ ավելի շատ սաստելու ենք, քան սովորեցնելու, որտեղ ավելի շատ ստրկություն կա, քան ազատ մարդու դաստիարակություն...... էլ չասեմ ուսուցիչների ու աշակերտների հոգեկան առողջության մասին, դուք ուզում եք մեկ ամսից ձեր հիվանդանոցները մոռացած հոգեբուժարաններ կառուցե՞լ.....

Հարգելի կառավարություն, մենք ուզում ենք տեսնել այն տնօրեններին ու ուսուցիչներին, ում հետ խորհրդակցելով կազմել եք այս ուղեցույցը, հրապարակեք նրանց անունները, թող գան մեր դպրոցներում մաստեր-կլաս անցկացնեն, մի գուցե իրո՞ք մենք ենք այսքան անճար ու երևակայությունից թույլ....»։

 

Կարին Տոնոյան ֆեյսբուքյան գրառում կորոնավիրուս

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին