Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի, կորոնավիրուսով վարակված պացիենտի ևս մեկ մահ արձանագրվել է այլ հիվանդության պատճառով։
Մահացած պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան:
Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։