f

Անկախ

Ուղեցույցը կարդալուց հետո պարզ է դառնում, որ դրա նպատակը իրականում դպրոցները վերստին փակելն է


Ուշադիր կարդացի կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը և զարհուրեցի. այս ի՜նչ ահ ու սարսափ սփռող մարտավարություն է, ուղեցույցը գրողները երեխաների հետ չե՞ն շփվում, այս ողջ ժամանակընթացում նրանց կենցաղին ծանոթ չե՞ն թեկուզ հեռվից... ամիսներ շարունակ մեր երեխաները բակերում ողջ-առողջ խաղացել են իրար հետ մեծամասամբ անդիմակ, իրար ձեռք բռնած, գնդակներով և ցատկապարաններով, հեծանիվներով և քարտերով, լողավազաններում, այգիներում և պուրակներում սերտ շփվել, բժշկական հաստատություններում էլ հստակ վիճակագրություն կա, թե նրանց քանի՛ տոկոսն է վարակվել և ինչպե՛ս է անցկացրել հիվանդությունը: Երեխաները ջախջախիչ մեծամասնությամբ չեն վարակվում սույն քովիդով, չեն էլ վարակում իրենց ծնող-բարեկամ, հարևաններին, այսինքն՝ նաև ուսուցիչներին: Ուստի ի՞նչ կարիք կա արգելել գրատախտակի մոտ գալը, տետր ունենալը, գիրք բերելը... պարզվում է՝ թղթերի վրա պիտի գրեն, թղթերը արկղում մեկ օր պահեն, նոր ձեռք տան, ստուգեն...որտե՞ղ է գրված, որ քովիդը տետրերի ու գրքերի միջոցով է տարածվում, այդ ի՜նչ նոր վիճակագրություն է: Ուղեցույցը կարդալուց հետո պարզ է դառնում, որ դրա նպատակը իրականում դպրոցները վերստին փակելն է, մարդկանց թշվառ ու տագնապահեղձ պահելը, սերնդին անգրագետ թողնելը, զգայացունց, հուզական խառնվածքի ուսուցիչներին և ծնողներին հոգեբանորեն ընկճելը, աշակերտների մեջ էլ կանխավ այն մտքի ամրակայումը, որ միևնույնն է՝ գիտելիք ձեռք չեն բերի դպրոցում: Առանց գրատախտակի մոտ կանչելու՝ ինչպե՞ս են մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա սովորեցնելու, ի՞նչ է, ուսուցիչը միալար խոսելու է, գրի-ջնջի, աշակերտներն էլ անտետր, անհաղորդ նստեն դիմակներով և վայրկյանները հաշվեն՝ երբ են ազատություն ստանալու: Բժիշկներին, հոգեբաններին հավաքե՛ք, առանց կանխակալ կպչուն գաղափարների միջազգային փորձն էլ ուսումնասիրեք ողջամիտ որոշումներ կայացրեք ի շահ կրթության: Մեզ ոչ այնքան թագավարակը կվնասի, որքան կրթության պակասը և ընկճախտը: Միջազգային կազմակերպությունների օգնությունն էլ կարող է բնավ պետք չգա...

Նարինե Դիլբարյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին